
«ՎԵՐՆԱՏՈՒՆ» ակումբը համաժողով է կազմակերպում

Հայտարարություն
2019 թ․ նոյեմբերի 15-ին «ՎԵՐՆԱՏՈՒՆ» ակումբը կազմակերպում է համաժողով՝ հանրային-քաղաքական արդիական թեմաներով։
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),
- հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),
- դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):
Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
«ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական-քաղաքական ակումբ