Չեխիայի զինագործարանում պայթյուն է տեղի ունեցել
Նոյեմբերի 1-ին պայթյուն է տեղի ունեցել Արեւելյան Չեխիայի Պարդուբիցե քաղաքի Explosia ֆաբրիկայում: Ձեռնարկության չորս աշխատակիցներ լուրջ վերքեր են ստացել: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության փրկարարների ծառայության ներկայացուցիչ Ալեշ Մալին։
«Explosia գործարանի ռազմամթերիքի արտադրության արտադրամասում վառոդի պայթյունի հետեւանքով վիրավորվել է չորս մարդ,- նշել է նա:- Նրանցից երկուսը ծանր վերքեր են ստացել, ներառյալ մարմնի առնվազն 30 տոկոսի այրվածքներ»:
Ծանր վիրավորներին տեղափոխել են Պրահայի մասնագիտացված հիվանդանոց: Նրանց մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ:
Պայթյունի պատճառը հետաքննում է ոստիկանությունը: Explosia ձեռնակությունը պետական սեփականություն է: Այն հաշվետու է Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը: Այդ գերատեսչության ղեկավար Կարել Գավլիչեկը մեկնել է արտակարգ պատահարի վայր, հաղորդել է ՏԱԱՍ-ը: