Բաժիններ՝

Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել է C-400-ի մատակարարումները Թուրքիային

Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել է C-400-ի բոլոր բաղադրամասերի մատակարարումը Թուրքիային: Այդ մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը։

Ավելի վաղ հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ ռուսական C-400-ները Թուրքիայում շահագործման կպատրաստեն մինչեւ հաջորդ տարվա գարուն: «Չնայած պատժամիջոցներին, մենք վաղաժամկետ կատարեցինք Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգերի բոլոր բաղադրամասերի մատակարարումները»,-ասել է Միխեեւը, որի խոսքը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսերին: Թուրքիային С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը «Ռոսօբորոնէքսպորտ»-ն ստորագրել է 2017 թվականի ապրիլին Մոսկվայում: Այն դարձել է Ռուսաստանի ամենախոշոր արտահանական պարտավորագիրը ՆԱՏՕ-ի դաշինքի երկրների հետ: Պարտավորագրի համաձայն, Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգի չորս դիվիզիոն՝ մոտավորապես 2,5 մլրդ դոլար գումարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս