Բաժիններ՝

ԱՄՆ-ը վերսկսել է նավթի հանքավայրերի պարեկումը Սիրիայում

Ամերիկյան բանակի զինծառայողները Սիրիայի հյուսիս – արեւելքում վերսկսել են նավթի հանքավայրերի շրջանի պարեկումը: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը: «ԱՄՆ-ի բանակի զինվորականները հինգ զրահապատ փոխադրամեքենաներով եւ երկու պիկապներով կատարել 40-կիլոմետրանոց գոտու պարեկում Ռումեյլանի եւ Քահթանիայի շրջանների միջեւ՝ սիրիա-թուրքական սահմանից վեց կիլոմետր հեռավորությամբ»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում կպաշտպանի նավթի հանքավայրերը եւ ուժով կպատասխանի դրանց զավթման փորձերին: Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորները մտադիր չեն այնտեղ թողնել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ սիրիացի զինվորականներին:

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում նավթի հանքավայրերի շահագործման՝ ԱՄՆ-ի մտադրությունն ապօրինի Է, եւ Մոսկվան կպաշտպանի այդ դիրքորոշումը Վաշինգտոնի հետ շփումների ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930