«Շատ հարմար բան չէ, երբ աղբյուրները դուրս են հանում տեղեկություններ և անտեղի քամի են ստեղծում». Զոհրաբ Մնացականյան

Վերջերս «Կոմերսանտը» հաղորդել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Երևան, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը կերաշխավորի ՌԴ մասնագետների, այդ թվում՝ զինվորականների մուտքն ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիա:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ նկատեց.

«Թեմայի վերաբերյալ կկարողանամ խոսել բանակցությունների ավարտից հետո: Որևէ այլ բաներ, որոնք վերաբերում են աղբյուրների կողմից արտահայտած մտքերին, մեզ վրա որևէ ազդեցություն չունեն։ Շատ հարմար բան չէ, երբ աղբյուրները դուրս են հանում տեղեկություններ և անտեղի քամի են ստեղծում»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ նա ասաց. «ՌԴ-ի հետ հարաբերություններում երկխոսության օրակարգը լայն է: Մենք ունենք բավականին դինամիկ շփումներ, ակտիվ երկխոսություն: Ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա ևս երկխոսության թեմա է»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս