
Բրազիլիայի նախագահը չեղարկել է իրեն քննադատող թերթի՝ պետական կառույցների բաժանորդագրությունը

Բրազիլիայի խոշորագույն թերթերից մեկը՝ Folha de S.Paulo-ն, նոյեմբերի 1-ին հայտնել է, որ ի դեմս երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի եւ կառավարության զրկվել է բաժանորդներից։
«Այսօր ես որոշում ընդունեցի, որ դաշնային կառավարությունը կհրաժարվի Folha de S.Paulo թերթի բաժանորդագրությունից: Իմ հրամանագիրը նշանակումէ, որ իմ կառավարության ոչ մի կառույց Folha de S.Paulo թերթ չի ստանա Բրազիլիայի մայրաքաղաքում: Դա որոշված է»,- մեջբերում է հրատարակությունը Բոլսոնարուի հայտարարությունը:
Folha de S.Paulo թերթը նշում է, որ ավելի վաղ Բրազիլիայի նախագահը թերթը համարել է «երկրում ստահոդ նորությունների գլխավոր աղբյուրը»: Ավելի վաղ Բոլսոնարուն նաեւ քննադատել է Veja հանդեսը եւ Globo հեռուստառադիոընկերությունը, որոնք Folha de S.Paulo-ի հետ մեկտեղ Բրազիլիայի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներից են: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իրեն ակտիվորեն քննադատող The New York Times եւ The Washington Post թերթերի բաժանորդագրությունը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: