ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով

Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան: Լրագրողների հետ ճեպազրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե արդյոք կրկին ՀՀԿ շրջանակների՞ց են այդ մարդիկ, Վանեցյանը պատասխանեց. «Կարող են լինել և՛ ՀՀԿ, և՛ այլ շրջանակներից»։

Նա հաստատեց, որ աղմկոտ դեպքերի մասին դեռևս կիմանան, բայց չցանկացավ անուններ տալ:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն չի թերացե՞լ՝ թույլ տալով վերջին շրջանում հարուցված քրեական գործերով հետախուզվող անձանց, մասնավորապես, Միքայել Հարությունյանին և Նարեկ Սարգսյանին երկրից դուրս գալ, Արթուր Վանեցյանը նշեց.

«ԱԱԾ-ն չի թերացել, ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ով քրեական գործի շրջանակներում կարգավիճակ չունի, ազատ է տեղաշարժվելու»:

Կարդացեք նաև

ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաև, որ հետախուզման գործերով զբաղվում է ոչ միայն իրենց կառույցը, այլև ողջ իրավապահ համակարգը: Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում է նաև Ինտերպոլով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031