Բաժիններ՝

Դատարանը մերժեց Լուլա դա Սիլվայի թեկնածությունն անօինական ճանաչելու հայցը. Globo

Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանը մերժել է երկրի՝ դատապարտված նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի՝ հոկտեմբերին բարձրագույն պետական պաշտոնի համար վերստին իր թեկնածությունը քվեարկության դնելու հնարավորությունը վաղօրոք մերժելու պահանջով հայցը: Ինչպես հուլիսի 18-ին հաղորդել է Globo հեռուստաալիքը, համապատասխան վճիռը կայացրել է դատարանի նախագահ Ռոզա Վեբերը:

Նախագահի պաշտոնին վերստին հավակնելուն Լուլա դա Սիլվային արգելելու պահանջով հայցը դատարանում հարուցել էին «Ազատ Բրազիլիա» (MBL) աջ հասարակական շարժման ներկայացուցիչները: Նրանք իրենց դիմումը հիմնավորել էին այն բանով, որ պետության նախկին ղեկավարը կոռուպցիայի մեջ մեղավոր է ճանաչվել երկրորդ ատյանի դատարանի կողմից: Բրազիլական օրենսդրության համաձայն՝ դա արգելք է ուրեւիցե պաշտոնի որպես թեկնածու ընտրությունների մասնակցության համար:

Սակայն դատավորը համարել է, որ չի կարող այս կամ այն թեկնածությունն անօրինական ճանաչել մինչեւ դրա գրանցումը: «Դիմումն ստացվել է ոչ դրա համար օրենսդրությամբ սահմանված ժամկետին»,- նշել է Վեբերը վճռի տեքստում: Բրազիլիայի նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը կբացվի ամենամյա կուսակցական համագումարների ավարտից հետո, որոնք կսկսվեն հուլիսի 20-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 15-ը: Լուլա դա Սիլվան կոռուպցիայի գործով սկսել է պատիժը կրել ապրիլի 7-ին:

Նա դարձել է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որը բանտրակվել է քրեական դատավարության արդյունքներով: Հունվարի վերջին վերաքննիչ դատարանը հաստատել է քաղաքական գործչի գործով մեղադրական դատավճիռը՝ նրան նշանակված բանտարկության ժամկետն ինը տարի վեց ամսից ավելացնելով մինչեւ 12 տարի եւ մեկ ամիս:

Ըստ որում, սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ Լուլա դա Սիլվան ընտրարշավի ֆավորիտն է ի հեճուկս վճռի եւ բանտարկության: Բրազիլիայում ընդհանուր (նախագահական, խորհրդարանական եւ նահանգապետական) ընտրությունները կկայանան հոկտեմբերի 7-ին: Եթե հաղթողներին որոշելու համար պահանջվի երկրորդ փուլ, այն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս