 
                        Մեխիկոյում արտակարգ վայրԷջք է կատարել Iberia ընկերության հանրանավը. El Heraldo
 
                                    Իսպանիայի Iberia ավիաընկերությանը պատկանող Airbus A340-642-ն արտակարգ վայրէջք է կատարել Մեքիկոյի մայրաքաղաքում: Ինչպես հուլիսի 19-ին իր կայքում հայտնել է El Heraldo թեթը, 306 ուղեւորներից եւ անձնակազմի 13 անդամներից ոչ ոք չի տուժել։
6402 չվերթով Մադիրդ մեկնող հանրանավի հրամանատարը վայրէջքի թույլտվություն է խնդրել Մեխիկոյի Բենիտո Խուարեսի անվան օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե հետո: Դրա պատճառ էին դարձել շասիի մեխանիզմում ծագած խնդիրները: Ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է Մեխիկոյի երկնքում՝ սպառելով վառելանյութի պաշարը, այնուետեւ բարեհաջող վայրԷջք է կատարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        