Վերջին օրերս Արցախյան հանրության շրջանում խոր հիասթափություն և անհանգստություն է առաջացրել Ակնայում (նախկինում՝ Աղդամ) Ադրբեջանի ազգային հերոս, Աղդամի գրոհայինների գումարտակի առաջին հրամանատար Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարի վերականգնումը մեր որոշ հայրենակիցների կողմից:
Հայաստանի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել են ԲՀԿ-ի աղբյուրները:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը չի սաստկացնի լարվածությունը տարածաշրջանում, բայց իրեն նավթ արտահանելու իրավունք է վերապահում:
«Ժողովուրդ» թերթը զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչն էր խնդիրը, որ ինքը չընտրվեց քաղաքապետի թեկնածու: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 31-ին հանդիպել է պետական այցով Երեւան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արսեն Առստամյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
3 հազարից ավելի փախստականներ են Լիբանանից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք վերադարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում:
«Պետք է ասեմ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում, տրամադրությունը շատ բարձր է, նա արդեն սկսել է մարզվել»,- երեկ ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով այժմ կալանքի տակ գտնվող հանրապետության երկրորդ նախագահի ինքնազգացողության վերաբերյալ հարցին:
«Նրանք, ովքեր կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին, ավելի լավ կներկայացնեն՝ ինչով է պայմանավորված նրա կալանավորումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այն բանի նշաններ են արձանագրել, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռներ է նախագծում այն արտադրական հարթակում, որտեղ ավելի վաղ պատրաստվում էին այդ երկրում առաջին միջմայրցամաքային հրթիռները:
Հայաստանի նախկին նախագահի հետապնդումը 2008թ. «արյունոտ շաբաթվա» պատճառով նախադեպ ստեղծեց: Նախկինում ոչ ոք վճռականություն չէր ցուցաբերում մեղադրանքներ ներկայացնել իր նախորդին: Իսկ դա կասկածի տակ է դնում հանրապետությունում իշխանության շարունակականությունը:
Հարավային Կորեան չի հաստատում այն տեղեկատվությունը, թե ԿԺԴՀ-ն իբր նոր հրթիռներ է պատրաստում:
Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգեւատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի քրգործը բոլորին իրար է խառնել։ Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են՝ դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ՝ 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չեն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ»։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպերչիկին:
«ՀՀ-ն շահագրգռված է ամբողջովին օգտվելու ավելին ավելիի դիմաց մոտեցումից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրված 110 միլիոն չօգտագործված եվրոյին:
«Դեռ վերջնական համաձայնություն չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին Նյու Յորք կատարելիք այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներին:
«Հայկական կողմը շարունակում է աշխատանքներն Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացու հարցի ուղղությամբ»:
Եվրամիությունն (ԵՄ) ընդլայնել է այն պատժամիջոցների ցուցակը, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը, ինչպես նաեւ Կերչի նեղուցով կամրջի կառուցմանը:
«ՀՀ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ-ում ու կառավարությունում հանձնաժողովներ են գործում, փոփոխություններ են անում, իսկ որևէ մեկը մտածու՞մ է ընտրողի մասին: Կամ` մտածո՞ւմ է` ի՞նչ է կատարվում կուսակցությունների ներսում: Կա՞ վիճակագրություն, թե քանի ՀՀԿ-ական է դարձել ՔՊ անդամ: Կամ` ի՞նչ գաղափարախոսությամբ են կուսակցությունները գնալու ընտրությունների: Ի՞նչ ծրագրով: Չկա՞ վտանգ, որ ՀՀՇ-ն դարձավ ՀՀԿ, ՔՊ-ն դառնալու է ՀՀԿ: Կ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, ինչ վերջին օրերին տեղի ունեցավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը թիրախավորված հարձակում է համարում նոր կառավարության կողմից:
«Իրատես» թերթը գրում է. «Ընդհանրապես, Երևան քաղաքի ղեկավարը գրեթե հավասար է վարչապետին, այն առումով, որ Երևանում է կենտրոնացած բնակչության հիմնական հատվածը, որը որոշիչ նշանակություն ունի ցանկացած ընտրական գործընթացում: Ասել է՝ եթե Հայկ Մարությանն ընտրվի, նրա լծակները շատ էական են լինելու Նիկոլ Փաշինյանի կառավարության համար:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մամուլի ասուլիս է հրավիրել:
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, փաստեց, որ չի հասկանում, թե ինչ գործելաոճ է որդեգրել ՀՀ ղեկավարարությունը.
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վերջերս սառել են, եւ նրանք տեւական ժամանակ է՝ չեն շփվում միմյանց հետ:
Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ: