Բաժիններ՝

Ավելի քան 3 հազար փախստական է Լիբանանից Սիրիա վերադարձել երկու շաբաթվա ընթացքում

3 հազարից ավելի փախստականներ են Լիբանանից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք վերադարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ասված է ՌԴ պաշտպանության նախարարության Փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագրում։

«Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից Լիբանանից ժամանել են 3 հազար 826 փախստական, այդ թվում՝ «Զեմրանի»-ի անցակետով՝ 2 հազար 846 մարդ եւ ինքնուրույն «Ջեյդեթ-Յաբուս» չսարքավորված անցակետով՝ 980 մարդ, Հորդանանի տարածքից «Նասիբ» անցակետով վերադարձել է 318 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության ճշտված տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 28-ից «Ջեյդեթ-Յաբուս» (Զեբեդանի) չսարքավորված անցակետով ինքնուրույն ժամանել է 832 մարդ (257 կին, 392 երեխա): Փախստականների տեղափոխությունն իրականացվել է Լիբանանի ՆԳ նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ մինչեւ սիրիական Բեյթ-Ջին:

Ընդհանրացված տվյալների համաձայն, 45 պետությունների տարածքում գտնվում է 7 մլն 156 հազար 987 գրանցված սիրիացի փախստական. նրանցից 2 մլն 70 հազար 979-ը կանայք են եւ 3 մլն 520 հազար 665-ը՝ երեխաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս