
Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն շփվում միմյանց հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վերջերս սառել են, եւ նրանք տեւական ժամանակ է՝ չեն շփվում միմյանց հետ:
«Սա այն բանից հետո, երբ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը:
Հիմա, չնայած ԲՀԿ-ական պատգամավորները նշում են, որ Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց ԲՀԿ-ն այդ դեպքից հետո էլ շարունակում է կառավարության մաս կազմել:
Մասնավոր զրույցներում էլ ԲՀԿ-ականները չեն թաքցնում դժգոհությունները, որ, օրինակ, «Սասնա ծռերի» անդամները, որոնց արարքներին բոլորս ենք ականատես եղել, մեկ պատգամավորի (գերազանցապես հենց ԲՀԿ-ականների) երաշխավորությամբ ազատ են արձակվում, իսկ Բաբայանի դեպքում, ընդհակառակը, 70-ից ավելի պատգամավոր է երաշխավորագրի տակ ստորագրել, բայց խափանման միջոցը չեն փոխում այն դեպքում, երբ նրա արարքի մասին վկայող փաստեր չկան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: