ԶԼՄ-ներն արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահոր եւ կնքամոր անունները պարզել են արարողությունից մի քանի ամիս անց:
Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան հույս ունի կարգավորիչներից Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման թույլտվություն ստանալ ընթացիկ տարվա կեսերին:
Հունվարի 13-ին Factor.TV-ի եթերում Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի կողմից իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է պետական հեղաշրջման փորձ կատարելու համար:
Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Գերմանիայի երկաթուղիների Deutsche Bahn AG ազգային գործարկուին տասը տարով կառավարման տալ «Ուկրզալիզնիցյա» բաժնետիրական ընկերությունը:
168TV-ի՝ Սաթիկի Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է:
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը ուսուցիչներին ուղեցույց–գրքեր է բաժանել, որոնցում տեղ գտած նկարազարդումները որոշակի կանխակալ վերաբերմունք են ձևավորում գլխաբաց և գլխաշորով կանանց նկատմամբ։ Բնական աղետների, ահաբեկչության, սեռական բռնության, շահագործման և այլ խնդիրների կանխարգելման և սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում նախապատրաստված գիրքը, փաստորեն, կոնկրետ քարոզչական նպատակներ է հետապնդում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ ընդդիմություն և իշխանություն հարաբերություններում սրումներ լինում են. «Բոլոր երկրներում է այդպես: Շատ լավ է, որ դա դուրս չի գալիս թույլատրելի սահմաններից: Եթե հանկարծ որևէ մեկը ատելության խոսք տարածի, դա քրեորեն հետապնդելի արարք է, և չի կարելի, որ հատկապես քաղաքական գործիչները նպաստեն ատելության խոսքին: Մեր կողմից նման վարքագիծ երբեք չի դրսևորվել, հակառակը՝ մենք մեր գործընկերներին հորդորում ենք, որ այն համեմատությունները, այն խոսքերը, որոնք սոցիալական ցանցերում արտահայտվում են իրենց քաղաքական գործիչների կողմից, հանկարծ թույլատրելիի սահմանը չգերազանցեն: Հակառակ դեպքում՝ ստիպված մենք էլ պետք է դրանց արձագանքենք»:
Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների համար ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությանը իշխանական խմբակցության չմասնակցելը, Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ, վախն է, իշխանությունները վախենում են այն ստեղծելուց: Մարուքյանը չբացառեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմած լինի, որպեսզի չստեղծվի հանձնաժողովը՝ խնդիրների մեջ չհայտնվելու համար։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ պետական հեղաշրջման փորձերի մասին հայտարարությունները վկայում են այն մասին, որ օրվա իշխանության ամբողջ քաղաքական էներգիան ուղղված է անցյալը հրեշացնելու, ամեն ինչ ջնջելու և անընդհատ ներքին թշնամիներ փնտրելու գործին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։
«Այսօր Ազգային ժողովում բավարար չափով խոսվեց այն մասին, թե ինչ կանոնների պետք է բոլորս հետևենք՝ սկսած յուրաքանչյուրից և ինձանից։ Կարծում եմ՝պետք է մնանք այդ դաշտում, այսինքն՝ հնարավորինս պետք է անդրադառնանք միայն բովանդակային քննարկմանը։ Մնացյալին թույլ տվեք չանդրադառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով երկու օր առաջ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցած միջադեպին։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վնասազերծվել է «ֆեյք» Դիանա Հարությունյանի զույգ եղբայր/քույրը եւ, իհարկե, նա նման քայլի գնացել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և «մի այլ կարգի» անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ցավում է խորհրդարանի այս քառօրյայի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև տեղի ունեցած միջադեպերի համար:
Լիովին ակնհայտ է, որ Պուտինը չի պատրաստվում որևէ տեղ հեռանալ: Ինձ թվում է, որ 2008-2009 թվականների իրադարձությունները սովորեցրին Պուտինին, որ նույնիսկ այնպիսի կերպարը, ինչպիսին Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևն էր, 100%-անոց երաշխիք չէ ցնցումներից և ալիքներից իշխանության վերադարձման ճանապարհին, քանի որ նույնիսկ Մեդվեդևի օրոք որոշակի ինտրիգ առաջացավ, որքան էլ որ դա ծիծաղելի է հնչում: Սա նշանակում է, որ վարչապետի պաշտոնի զբաղեցումը կրկին անհուսալի է դիտարկվում, և որքան տեսնում ենք՝ մեր ընկերների փորձը ևս շատ ուսանելի է:
168 Լրահոս
168TV-ի՝ Սաթիկի Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
Պեկինի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը: Այդ մասին ասված է Պեկինի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը փոխելու կարիք չկա, քանի որ այն հաջողվել է վերջին շրջանում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին:
ԱՄՆ-ի զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինուժերի էլիտային զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել են անօդաչուներ, որոնք օդ են բարձրացել Քուվեյթի ռազմակայանից:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունվարի 23-ին բլոկադայի ենթարկված Լենինգրադի բնակիչների ու պաշտպանների «Հիշատակի մոմ» հուշարձանի բացմանն ընդգծել է, որ հրեական պետությունը միշտ հիշելու է, որ հենց Կարմիր բանակի զինվորներն են ազատագրել Օսվենցիմը։
Պառլամենտարիզմը պետության օրենսդիր մարմնի՝ որպես ինքնուրույն մարմին, կայացման և զարգացման մի գործընթաց է: Պառլամենտարիզմը արտահայտվում է պետության ներսում իշխանության երեք թևերի՝ գործադիր, օրենսդիր և դատական, հստակ դրսևորումներով և, որ ամենակարևորն է, այն գործում է միմյանց նկատմամբ վերահսկողության և հակակշռի սկզբունքով:
Աշխարհի տարբեր երկրներում միջազգային օդանավակայանները հսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
«Այս իշխանությունները մի քիչ պատասխանատվություն ու խելք ունենան, այսօրվա կատարվածից հետո Մելիք Ադամյան 2 հասցեից հետ կկանչեն ուժայիններից ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դռան նկատմամբ արտաքին հսկողություն և թաքուն նկարահանում իրականացնողներին ու դրա փոխարեն շենքի անվտանգությունը կապահովեն:
«Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, գրասենյակում ոչ ոք չի եղել, որովհետև ճաշի ժամ էր: Հետո, իհարկե, չեն կարողացել վերադառնալ գրասենյակ ու մտնել գրասենյակ, որովհետև արդեն ոստիկանությունը շրջապատել էր այն»,- «Էրեբունի պլազա» հյուրանոցի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Օրերս «Փաստ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում, և չի բացառվում, որ դեսպանների հետկանչի նոր ալիք սկսվի, քանի որ ներդրում չեն ապահովել, ինչպես հանձնարարել էր վարչապետը։
Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ին պառկեցրել են Բաթում սեւծովյան քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) կլինիկաներից մեկում, որտեղ նա պլանային հետազոտություն է անցնում:
Երեկ Factor.am-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ձեզ ի՞նչ մանրամասներ են հայտնի «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված «Միքայել Մինասյան-Արթուր Վանեցյան համատեղ հեղաշրջման պլան են մշակել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառել, որ եղել են հեղաշրջման փորձեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում են, որ «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, մերժելով դատախազի բողոքը։ Նրանք շատ քիչ են, բայց կան… կարող դատավորները»
Թուրքիան հանդես է գալիս Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու օգտին:
Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես կզարգանան ՀՀ-ԵՄ հարաբերությունները ԵՄ ղեկավարության փոփոխությունից հետո, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Այս տարիների ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերություններում խորը ծավալ ու փորձ, ներգրավվածություն է ձևավորվել»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: