Բաժիններ՝

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից հունիսի 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլի խաղերին: Մեր ընտրանին հունիսի 5-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Ղազախստանին։

3 օր անց կանանց Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանում կհանդիպի Բելառուսի թիմին։ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ խաղացողներին։

Դարպասապահներ

Շողիկ Սարդարյան — «Ուրարտու-աղջիկներ»
Ալինա Պողոսյան — «Ակրոն» Կոնոպլյովի ակադեմիա (Ռուսաստան)
Լիլիթ Բաբայան — «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ

Սավաննա Լի Թեյլոր — ԱՄՆ
Սվետլանա Ղարագյոզյան — «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան — «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Սոֆիա Գրեյս Հարությունյան — «Ռոլինս» (ԱՄՆ)
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Սուսաննա Բադալյան — «Փյունիկ-աղջիկներ»
Թահլիա Ոսկանյան — «Նորթ Վեսթ Սիդնեյ Սփիրիթ» (Ավստրալիա)
Անի Կարապետյան — «Փյունիկ-աղջիկներ»
Դինարա Շիխշաբեկովա —

Կիսապաշտպաններ

Կլաուդիա Չոլակիան — «Աքթոնիանս» (Անգլիա)
Աննա Դալլաքյան — «Ռիզայն-աղջիկներ» (Ռուսաստան)
Օքսաննա Պիզլովա — «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Լարա Կազանջյան — «Դոննա Ռոմա-աղջիկներ» (Իտալիա)
Քրիստինե Ալեքսանյան — «Մետալիստ 1925» (Ուկրաինա)
Վերոնիկա Ասատրյան — «Փյունիկ-աղջիկներ»
Միլենա Սայադյան — «Ուրարտու-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան — «Ուրարտու-աղջիկներ»
Իզաբելլա Մանե Ներսեսյան — KKP Վարշավա (Լեհաստան)
Լիսա Կազանջյան — «Սթոունհիլ քոլեջ» (ԱՄՆ)
Սամիրա Շիխշաբեկովա —

Հարձակվողներ

Անի Սաֆարյան — «Կոլումբիայի համալսարանի մարզական թիմ»
Մարալ Արթին
Տաթև Խաչատրյան — «Փյունիկ-աղջիկներ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031