ԵԹԵ ԷՍ ԽԵԼՔԸ ՈՒՆԵՆԱՅԻ, ՏԵՆՑ ՀԻՄԱՐ ՔԱՅԼԻ ՉԷԻ ԴԻՄԻ. Ո՞ՒՄ ՀԱՎԱՏԱՍ. ՍՈՆԱ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը երգչուհի Սոնան է:

Երգչուհին անկեղծ խոսում է կյանքի ամենածանր շրջափուլերի, ներքին պայքարի ու սեփական ճանապարհը վերագտնելու փորձի մասին։

Սոնան խոստովանում է՝ տարիների հեռավորությունից շատ որոշումներ այլ կերպ է գնահատում։ Նրա խոսքով՝ եթե այսօրվա փորձն ու հասունությունը նախկինում ունենար, գուցե որոշ քայլերի չդիմեր։

Կարդացեք նաև

«Եթե այսօրվա խելքս այն ժամանակ ունենայի, նման քայլի չէի դիմի»,- ասում է նա՝ ընդգծելով, որ ամենացավոտ պահերից մեկն այն էր, երբ կորցրել էր վստահությունը և չէր հասկանում՝ ինչին կամ ում հավատալ։

Սակայն ամենամեծ ճշմարտությունը, ինչպես ինքն է նշում, կապված է եղել բեմի ու երաժշտության հետ։ Սոնային կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն ասել է՝ առանց բեմի նա չի կարող գոյատևել, և ժամանակն ապացուցել է այդ խոսքերի ուժը։

«Ասեց՝ դու չես կարող առանց բեմի, առանց երաժշտության, դու խեղդվելու ես»,- հիշում է երգչուհին՝ նկարագրելով մի շրջան, երբ ներսում «օդ չկար», բայց միաժամանակ վախն էլ անհետացել էր։

Նրա պատմությունը միայն ստեղծագործական դադարների կամ ներքին ճգնաժամերի մասին չէ։

Սոնան խոսում է նաև գիտակցված մեկուսացման մասին, եղել է մի փուլ, երբ նա հրաժարվել է հեռախոսից, սոցիալական ցանցերից և առօրյա հարմարություններից՝ ընտրելով դժվար, բայց ինքնաճանաչման ճանապարհը։

Երգչուհու խոստովանություններից ամենացավալին, թերևս, հոգեկան ցավի մասին դրվագն է։ Նա չի թաքցնում, որ երբեմն փորձել է ֆիզիկական ցավի միջոցով ճնշել հոգու ցավը՝ այն համարելով չափազանց ծանր ու խորը։

Սոնան նաև անդրադառնում է կյանքի մասին հասարակական պատկերացումներին՝ նշելով, որ իր կյանքը գուցե չի տեղավորվում շատերի պատկերացրած «ստանդարտ» երջանկության շրջանակում։

Ընտանիք, երեխաներ, կանխատեսելի երթուղի… այս ամենը, նրա խոսքով, պարտադիր չափանիշներ չեն մարդու ամբողջականությունը գնահատելու համար։ Փոխարենը՝ նա ընտրել է սեփական ճանապարհը՝ իր կորուստներով, որոնումներով ու ներքին պայքարով։

Այս անկեղծ խոստովանություններով երգչուհին ցույց է տալիս՝ նույնիսկ ամենամութ փուլերում հնարավոր է շարունակել փնտրել սեփական լույսն ու վերադառնալ այն վայրը, որտեղ մարդն իսկապես շնչում է, իր դեպքում դա բեմն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031