Բաժիններ՝

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ը Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել է Քուվեյթի ռազմակայանը

ԱՄՆ-ի զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինուժերի էլիտային զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել են անօդաչուներ, որոնք օդ են բարձրացել Քուվեյթի ռազմակայանից: Այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։

«Սոլեյմանիին սպանելու համար ամերիկացիները կիրառել են մի ամբողջ շարք գործառույթներ,-նրա խոսքը հունվարի 23-ին մեջբերել է Tasnim գործակալությունը:-Այդ նպատակով տարածաշրջանում օդ են բարձրացվել MQ-9 անօդաչուներ, եւ դրանց մեծ մասը թռել է «Քուվեյթի «Ալի աս Սալյամ» բազայից:

Գեներալի խոսքով՝ «իրանական զինված ուժերը զարմացած էին, քանի որ օդ էին բարձրացվել մեծ թվով ինքնաթիռներ՝ ծանր սպառազինությամբ, եւ Թեհրանը չէր հասկանում՝ ինչ նպատակներ են նրանք հետապնդում»: «Ընդամենը գործողությանը ներգրավվել էր առնվազն չորս ռազմակայան»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս