Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի այսօրվա ասուլիսին հետեւելով՝ հիշեցի 90-ականներին ռուսական էստրադայում տարածված մի ասացվածք. «Не можешь петь – не мучай крышу»։
Միջազգային տուրիստական ժամանումների թիվը 2019 թվականի արդյունքներով հասել է 1,5 միլիարդի նշագծին: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ԶՀԿ):
Ու մեկը չկա՝ դրանց հասկացնի, որ եթե իսկապես իմանային ամաչելն ինչ է, ապա րոպե առաջ մանդատները վայր կդնեին, facebook-ում պրոֆիլները կփակեին ու կգնային վանքերում մոմ վառելու, որ պետության ու ժողովրդի առջև պատասխանատվություն են ստանձնել այնպիսի ոլորտներում, որից ընդհանրապես բան չեն հասկանում։
Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների:
Ուկրաինայի բնակչության թվաքանակը 2001 թվականից կրճատվել է 11,45 միլիոնով եւ կազմել 37 միլիոն:
Նման հայտարարություններ ՍԴ հասցեին հնչեցնելը ևս մեկ անգամ ապացուցում է նաև այն տեսակետը, որ բազմիցս հնչեցվել է նաև իմ կողմից, որ ՍԴ ներկայիս կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ օրախնդիրն է: Ինչպես փորձը ցույց է տալիս, և ինչպես փաստերն են ապացուցում, իշխանական թևը՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, նաև այլ պաշտոնատար անձինք, ոչ մի անգամ բաց չեն թողնում պատեհ առիթը, որպեսզի այս կամ այն կերպ փորձեն հասարակության մոտ ևս մեկ անգամ թարմացնել կամ ակտիվ պահել ՍԴ թեման՝ ՍԴ նախագահի և ՍԴ դատավորների անձերը այս կամ այն կերպ կապելով որևէ ոչ իշխանահաճո արարքների կամ հանցագործությունների հետ, որոնք նույնիսկ տարրական իրավական գիտելիքներ ունեցող անձինք իրենց ներսում հակափաստարկներով կոտրում են:
Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց, որ տարբեր երկրների դաշնակցական երիտասարդների կառույցների աջակցությունը վայելած անցնող ամիսների բողոքի ալիքը ոչ թե մի քանի անձնաց համար էր, այլ՝ մեր ազգային արժեքների, մեր ժողովրդի ողնաշարը համարվող ազգային կրթության, հայագիտության պաշտպանության հստակ կեցվածք:
«Ուշադիր հետևեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, փորձեցի հասկանալ, թե երկրի վարչապետն ի՞նչ խնդիրների է անդրադառնում, հարցերին ի՞նչ պատասխաններ է տալիս։ Այս ասուլիսը համեմատեցի նաև նախորդ ասուլիսների հետ ու արձանագրեցի հետևյալը՝ նույն սուտն է, կեղծիքը, մարդկանց անվանարկելու նույն քաղաքականությունը»,- այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
«Կառավարման ձախողումը նաև նա է, երբ կառավարության ղեկավարը վիճակագրական միկրո տվյալներով համեմված տեղեկագիրը բաժանում է լրագրողներին և հետո սկսում է ընթերցել այդ ամենը` ընդհուպ մինչև վարունգ, բռոկոլի և այլնի արտահանման ծավալներ:
Դոնալդ Թրամփի պաշտոնազրկում ցանկացող ամերիկացիների թիվը գրեթե մեկուկես անգամ գերազանցում է նրանց թվաքանակը, ովքեր ցանկանում են, որ նրա վրայից հանվեն մեղադրանքները:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։
«Այս ասուլիսը տարբերվում էր մնացած բոլոր ասուլիսներից: Այս ասուլիսի ընթացքում Փաշինյանը բավականին լայն բացեց ներքաղաքական հարաբերություններում առկա խաղատախտակի հիմնական խաղացողներին: Այս անգամ Նիկոլ Փաշինյանն առավել քան բաց խաղաց, առավել քան բաց հայտնեց իր վախերը: Բայց, այնուամենայնիվ, պետք է ֆիքսել մի բան. այս ասուլիսի ժամանակ Փաշինյանը մանիպուլյացիայի բավականին մեծ վարպետության դաս արեց»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:
Երեւանի ավագանու »Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հռետորաբանության մեջ այդպես էլ չտարբերակեց իր դուշմաններին թշնամիներից, թշնամիներին` մրցակիցներից: Ժամանակին ես կարծում էի, թե «սև ու սպիտակը» քվե ստանալու հնարք է, բայց ո՛չ, դա Փաշինյանի տեսած գունային սպեկտրն է…
Չինաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը տուրիստական գործակալություններին արգելել է ուղեգրեր վաճառել երկրում եւ արտասահմանում ճամփորդելու համար: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության կարգադրությունը։
Սահմանադրական դատարանի նախագահի տան խուզարկությամբ Հայաստանում դադարեց խորհրդարանական ընդդիմության գոյությունը, քանի որ այդ ընդդիմությունը չի օգտվում Սահմանադրությամբ իրեն տրված գործիքներից՝ իշխանությանը զսպելու, հարցեր ուղղելու և անհարմար դրության մեջ դնելու համար, չնայած դա ընդդիմության պարտավորությունն է։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ ընդգծելով, որ այսօր փողոցում ցանկացած ակտիվիստ ավելի շատ գործ է անում, քան խորհրդարանում գտնվող ընդդիմությունը։
Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսում հաստատեց, որ, ինչպես և սեպտեմբերին, այսօր էլ որևէ նոր բան, որ կխոչընդոտեր Ամուլսարի ծրագիրը, բացի ճանապարհը փակողներից, չկա: Հետևաբար, ճանապարհները շարունակում են փակ մնալ ապօրինի, իսկ պետությունը, փաստորեն, որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, բացի ճանապարհը բացելու կոչից, որը, փաստենք, արդյունք չի տվել:
«Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք թե՛ այդ կրակովյան հանդիպումներից հետո, թե՛ Մադրիդյան, թե՛ Քի Վեսթից, թե՛ հարյուրավոր նմանատիպ հանդիպումներից հետո»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի այն հատվածին, որում նա անդրադառնում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում։
Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով հարուցված թոքաբորբով վարակվածերի թիվը հասել է 1330-ի:
168 Լրահոս
Վարչապետն իր ընտանիքի անդամներին՝ կնոջն ու դուստրերին, քաջալերում է իրենց ակտիվությամբ քաջալերել ուրիշ կանանց՝ լինել տնտեսապես, հանրային քաղաքական իմաստով ավելի ակտիվ։ Այս մասին նա ասաց Կապանում իր մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կբացատրի իր ընտանիքի՝ քաղաքական գործընթացներում ակտիվությունը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի ստեղծումն ու առհասարակ բարեփոխումների իրականացումը շատերի մոտ անհասկանալի, անգամ՝ հակասական կարծիքներ է առաջացրել: Եղան մարդիկ, ովքեր տեսակետ հայտնեցին, թե իշխանությունը հավանաբար նպատակ ունի սրանով փոխել պետության կառավարման համակարգը, ընդհուպ՝ գնալ դեպի միապետություն, կամ էլ այս քայլով փորձում է մեկ այլ եղանակով ազատվել Սահմանադրական դատարանի ներկա կազմից:
Ի դեպ, «կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» ճիշտ կանես փնտրես քո շրջապատում, Նիկոլ: Հերիք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ եւ պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:
Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։
Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» են թվում։ Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթև ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու և չբերելու» մակարդակին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի (MERS-CoV) մասին տեղեկավտությունն օգտագործել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որը հայտնվել է Չինաստանի Ուհան քաղաքում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչ քայլեր են արվում ազգային ավիափոխադրող ունենալու ուղղությամբ:
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխական արդարություն… 1996-ի սեպտեմբերի 25-ին Հրայր Թովմասյանը ցուցարարների մեջ էր ու պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, բայց պարզվում է՝ պիտի պատասխան դա այդ ընտրությունների կեղծման համար: Իսկ ոմանք, որ 1996-ի այդ նույն օրերին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում կան քաղաքական տարբեր ուժեր, որոնց գործունեության ձևը միշտ եղել է իշխանությունների հետ առևտուր անելը, և եթե իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում:
«Կան քաղաքական ուժեր, որոնց գործունեության կերպը եղել է իշխանության հետ առևտուր անելը, և հիմա նոր պայմաններում, երբ իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում: Կիսում եմ Լենա Նազարյանի կարծիքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: