Բաժիններ՝

Ուկրաինան որոշել է իր երկաթուղիները 10 տարով կառավարման տալ Գերմանիային

Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Գերմանիայի երկաթուղիների Deutsche Bahn AG ազգային գործարկուին տասը տարով կառավարման տալ «Ուկրզալիզնիցյա» բաժնետիրական ընկերությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրանիայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 23-ի առավոտյան Դավոսում (Շվեյցարիա) կայացած «Ուկրաինական նախաճաշին»
Նա հավելել է, որ Ուկրաինայի իշխանություններն այդ որոշման հետ են կապում ոչ միայն «Ուկրզալիզնիցյայի» զարգացման ակնկալիքները:

«Դա էկոհամակարգային որոշում է, որը պետք է ցույց տա, որ Ուկրաինան չտեսնված կերպով բաց է ներդրումների, աշխարհի, նոր ստանդարտների համար»,- ասել է վարչապետը:

Գոնչարուկը հավելել է, թե, չնայած այն բանին, որ դեռ անհրաժեշտէ պայմանավորվել եւ համաձայնեցնել որոշման մանրամասնությունները եւ փաստաթղթերը, «դրա վերաբերյալ քաղաքական որուշումն արդեն վիթխարի քայլ է», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031