«Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ». Լուսինե Սահակյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում են, որ «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, մերժելով դատախազի բողոքը։ Նրանք շատ քիչ են, բայց կան… կարող դատավորները»

Հիշեցնենք, որ Արա վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ յուրացում կատարելու համար:

Անցյալ տարեվերջին Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի որոշմամբ 10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխվեց Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ արձակվեց:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031