Բաժիններ՝

ԶԼՄ-ներին հայտնի են դարձել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու կնքահոր և կնքամոր անունները

ԶԼՄ-ներն արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահոր եւ կնքամոր անունները պարզել են արարողությունից մի քանի ամիս անց: Այդ մասին հայտնել է Independent-ը: Այսպես, Արչիի կնքամայրը, ինչպես եւ ենթադրում էին լրագրողները, դարձել է Թիգի Փեթիֆերը, որը Հարրիի եւ Ուիլյամի դայակն է եղել 1993-ից մինչեւ 1999 թվականը:

Նրան աշխատանքի էին վերցրել արքայադուստր Դիանայից Չառլզի բաժանվելուց հետո: Թիգիին թագավորական ընտանիքի եղբայրների հետ կապում էին սերտ հարաբերությունները. նա նրանց համարում էր «իր զավակները», նրանց հետ հաճախ էր անցկացնում արձակուրդները եւ զորակցում էր 1997 թվականին մոր մահից հետո: Կնքահայրը դարձել է արքայազն Չառլզի նախկին ախոռապետ Մարկ Դայերը:

Փեննի Ջունորի՝ Արչիի հոր կենսագրության հեղինակի, խոսքով՝ Մարկին համարում էին «այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որոնց կարծիքն արքայազն Հարրին երբեմն հաշվի էր առնում»: Դայերը որպես ախոռապետ ծառայել է 90-ական թվականների կեսերին, իսկ արքայադուստր Դիանայի մահից հետո դարձել է արքայազն Հարրիի եւ արքայազն Ուիլյամի դաստիարակը: Արչին ծնվել է 2019 թվականի մայիսին, նրան կնքել են հուլիսին, բայց ծնողները որոշել էին կնքահոր եւ կնքամոր անունները չհրապարակել արարողությունից անմիջապես հետո: Այժմ տղան ութ ամսական է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս