![](/banners/BeFunky-design.jpg)
Իլիա Բ-ն հոսպիտալացվել է. բժիշկները պատմել են Պատրիարքի վիճակի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1002405.jpg)
Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ին պառկեցրել են Բաթում սեւծովյան քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) կլինիկաներից մեկում, որտեղ նա պլանային հետազոտություն է անցնում: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը:
Պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի խոսքով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի առողջական վիճակը չի վատացել, իսկ նրան ստացիոնար են տեղափոխել իր՝ Պատրիարքի եւ նրա մերձավորների ցանկությամբ: «Փաստորեն ամեն տարի փետրվարին՝ տոներից հետո, մենք պլանային հետազոտություն ենք անցկացնում կա՛մ Վրաստանում, կա՛մ արտասահմանում: Մենք պետք է հետազոտություն անցկացնեինք նրա Թբիլիսի ժամանելուց հետո: Այնտեղ մերձավորներն այցելել են նրան եւ լավ կլինիկա առաջարկել Բաթումում: Այդ պատճառով հետազոտությունները կատարվում են այնտեղ»,- ասել է Շարտավան:
Հունվարի 4-ին լրացել է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի 87 տարին, հաղորդել Sputnik-ը: