ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը որոշ ժամանակ առաջ Factor tv-ի եթերում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել:
Նշված որոշման ընդունումը տապալելով՝ իշխող մեծամասնությունն ուղղակիորեն խոչընդոտում է Ազգային ժողովի պատգամավորների ¼-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու սահմանադրական իրավունքի իրացմանը, որը ֆունդամենտալ նշանակություն ունի խորհրդարանական երկրի կայացման համար։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Factor tv-ի եթերում, լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե երկրում իսկապես հեղաշրջման փորձեր կատարվել են, ու «հեղափոխությունից հետո նախկինները որևէ վայրկյան չեն դադարել հետ գալու հույս փայփայել»:
Երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որպես կարգապահական տույժ՝ նախազգուշացում կիրառեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ՝ պարզաբանելով, թե Ալեն Սիմոնյանը գիտի՝ ինչու կարգապահական տույժ կիրառվեց:
«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը եվրոպական գործընթաց է»,- այս մասին այսօր Երևանում ասաց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան բացումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման գործընթացի վրա:
Ինչպես հայտնի է՝ Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել էթիկայի հանձնաժողովին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառման համար: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր գրառման տակ գրել էր, որ «շան տեղ» չդնեն Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համակիրներից մեկին՝ Նանե Արզումանյանին:
«Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն նշված լրատվության միջոցին ուղարկվել է հերքման պահանջ։ Օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, ստիպված ենք լինելու համապատասխան հայց ներկայացնել դատարան։
«Այդ մարդասիրական նախաձեռնությունն օրակարգային հարց է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում ԼՂ-ում անազատության մեջ գտնվող ադրբեջանցիների և Ադրբեջանում գերեվարված հայ պատանդների հարազատների փոխադարձ այցերի կազմակերպման ծրագիրը:
Այսպես է լինում, երբ երկրում կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի շատ ես կարևորում, քան մամուլի ազատությունն ու քաղաքական երկխոսությունը:
168 Մամուլի տեսություն
Չինաստանի իշխանությունները հունվարի 23-ին լիովին դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգի վարչական կենտրոնի) հետ նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով, որը հարուցել է 2019-nCoV կորոնավիրուսը:
Իսպանիայում հունվարի 19-ից առնվազն տասը մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատՃառով, որն ուղեկցվել է քամու ուժգին պոռթկումներով, ձնատեղմամբ եւ անձրեւներով: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է El Mundo թերթը։
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), այսօր բանաձև է ընդունել Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՀԿ) «Ղուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Քաանիին սպասում է իր նախորդի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը, եթե նա սպանի ամերիկացիներին:
Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Իտալիայի Պատգամավորների պալատում ելույթ է ունեցել պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ այս պահին կան աշխարհին սպառնացող չորս «Ապոկալիպսիսի հեծյալներ»:
Այսօր Երեւանի Վերաքննիչ դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր-լրագրող Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից վերծանելու գործով դատական քննությունը:
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Անցած տարի այս օրերին Նիկոլ Փաշինյանը մեծ շուքով մասնակցում էր Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին՝ հույս ունենալով, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ներդրողները ոգևորված՝ պիտի շտապեն Հայաստան։ Այս տարի վարչապետն այլևս Դավոս չի գնացել։ Այս անգամ դավոսյան տնտեսական համաժողովին մեկնել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Հիմա հերթը նախագահինն է։
Թեհրանը պատրաստ է երկխոսություն վարել հարեւանների հետ հանուն տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման: Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, 2020 թվականի հունվարի 8-ին ՀՅԴ-ն դատական հայց էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելը և զրպարտության համար փոխհատուցում վճարելն է:
«2020 թ. պետք է հակակոռուպցիոն ոլորտի վրա կենտրոնանանք, իսկ դա կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ». վարչապետ
Ավստրալիայի վթարային-փրկարարական ծառայությունը հավաստել է, որ երկրի հարավ – արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհների մարմաբ զբաղվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ երկրի խորհրդարանի երկու պալատների կողմից Brexit-ի մասին օրինագծի հաստատումից հետո թագավորությունը պատրաստ է Եվրամիությունից դուրս գալ սահմանված ժամկետում՝ հունվարի 31-ին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։
Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը կմասնակցի աբորտի հակառակորդների հանրահավաքին:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքի վերաբերյալ հարցին:
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել: Որոշումներից մեկը վերաբերում է 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված՝ «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման՝ ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործին: