Թուրքիայում երիտասարդների 26.3 %-ը ոչ կրթվում է, ոչ՝ աշխատում

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների հիման վրա արված հաշվարկների համաձայն՝ «DİSK-AR» հետազոտական կենտոնը հայտնում է, որ Թուրքիայում 15-29 տարեկան երիտասարդների 26.3 տոկոսը ո՛չ կրթություն ունի, ոչ զբաղվածություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այսպիսով, Թուրքիան դարձել է Եվրոպայում ամենաբարձր «NEET ցուցանիշ» ունեցող երկիրը։ Ընդ որում այդ մակարդակը կրկնակի գերազանցում է Եվրամիության երկրների միջին ցուցանիշը։

Նշենք, որ NEET-ը անգլերեն հապավում է՝ (not in education, employment, or training), որը նշանակում է քաղաքացին չի սովորում, չի աշխատում և մասնագիտական վերապատրաստման մեջ չէ։ Այս տերմինը օգտագործվում է երիտասարդների այն խմբի համար, որոնք դուրս են թե՛ կրթական համակարգից և թե՛ աշխատաշուկայից։

DİSK-AR-ը զեկույց է պատրաստել «Թուրքիայում գործազրկության և զբաղվածության պատկերը 2026 թվականի 1-ին եռամսյակում» թեմայով։ Նշվում է, որ Թուրքիայում մոտավորապես ամեն 4-րդ երիտասարդը ո՛չ կրթություն է ստանում, ո՛չ էլ՝ աշխատում։ Երիտասարդ կանանց շրջանում պատկերը ավելի ծանր է։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում աշխատաշուկայում երիտասարդ կանանց խոցելի վիճակի վրա։ Գործազրկության մակարդակը երիտասարդ կանանց մոտ այն հասել է 50.8 տոկոսի։

Թուրքիայից հետո Եվրոպայում ամենաբարձր NEET ցուցանիշ ունեցող երկրներն են Հյուսիսային Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան ու Ռումինիան։ Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Նիդեռլանդներում, Շվեդիայում և Նորվեգիայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930