Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կայցելի Չինաստան և Հնդկաստան՝ գլոբալ խնդիրները քննարկելու
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը գալիք շաբաթ կայցելի Չինաստան և Հնդկաստան՝ քննարկելու տարբեր խնդիրներ՝ Հորմուզի նեղուցի անանցանելիությունից մինչև ռուս-ուկրաինական պատերազմ և էբոլայի համաճարակ, հայտնում է Reuters-ը։
Չինաստանում Քուփերը հունիսի 2-ին կհանդիպի իր չինացի պաշտոնակից Վանգ Յիին և փոխնախագահ Հան Ժենգին։ Ըստ բրիտանական կառավարության հրապարակման՝ հաջորդ օրը նա կայեցլի նաև տեխնոլոգիական Շենզեն քաղաք։
Հնդկաստան նախարարը կժամանի հունիսի 4-ին։ Նրան կընդունի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Հանդիպումներ են նախատեսվում նաև այլ պաշտոնյաների, ձեռնարկատերերի և ակադեմիկոսների հետ։
Բրիտանիայի կառավարությունից շեշտում են՝ ակնկալվում է, որ «երկու խոշոր ուժերի» հետ առաջիկա քննարկումները «կկենտրոնանան համաշխարհային ամենաէական մարտահրավերները դիմագրավելու վրա»։
Քուփերի այցը աշխարհի խոշորությամբ երկրորդ և վեցերորդ տնտեսություններ տեղի է ունենում աշխարհաքաղաքական լարվածության, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով նավթամթերքի սրընթաց թանկացման և Մեծ Բրիտանիայի դանդաղ տնտեսական աճի ֆոնին։



