Ինչու՞ գազի գինը իր կառավարման շրջանում ոչ միայն չի նվազել այլև սահմանին թանկացել է։
«Ձեր վարքագիծն այլևս անտանելի է». Մանե Թանդիլյանը՝ «Իմ քայլին»
Պեկինի բնակիչները դեղատներում, սուպերմարկետներում եւ հիվանդանոցներում ակտիվորեն պաշտպանադիմակներ են գնում Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման ֆոնին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ խորհրդարանում այլընտրանքային կարծիքն ու խոսքը չեն հանդուրժում: Ըստ նրա, երբ ԼՀԿ-ն ԱԺ-ում երեկ դեմ արտահայտվեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծին, իշխանական խմբակցության անդամներն իրենց մեղադրեցին պետական շահին դեմ գնալու մեջ:
«Հայաստանը ոչ միայն բոլորիս, այլև մեզանից առաջ ապրած ու մեզանից հետո ծնվելիք սերունդների ինքնությունն ու արժանապատվությունն է:
Ֆրանսիայի ամենահզոր հիդրոէեկտրակայանի՝ Grand՚Maison-ի, աշխատանքը, որը գտնվում է երկրի հարավ-արեւելքում, դադարեցված է ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:
Հունաստանի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին:
168 Մամուլի տեսություն
Ռուբեն Ռուբինյանին ուզում եմ հիշեցնել, որ ինքն է «Թուֆենկյան» հյուրանոցում Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմել։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայտարարությաննը, թե՝ եթե կարոտել են նախկիններին, կարող են նրանց հետ սուրճ խմել։
«Մենք սպասում էինք, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվի, այսինքն՝ քննիչ հանձնաժողովը կա, հանձնաժողովի կազմը պետք է հաստատվի, որտեղ իշխանական մեծամասնությունից պետք է լինեին 7 պատգամավոր, իսկ ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից՝ 2-ական պատգամավորներ: Բայց հանկարծ իշխանական պատգամավորները ելույթ են ունենում, թե այդ ամենն անօրինական է, իրավունքների սահմանազատում է, և այլն: Այս ամենը խոսում է այն մասին, որ նրանք առաջին հերթին պատրաստվել էին խեղաթյուրել գործընթացը: Այնուհետև ԱԺ նախագահը ելույթ է ունենում ու հայտարարում, որ «Իմ քայլը» որոշել է դեմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, սա անլրջություն է: Գիտենք, որ երկրում անլրջության շքերթ է, բայց մենք բոլորին սթափեցնելու ենք, որ մարդիկ բաներ են խոսում, իրենց խոսքին հետևեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 22-ի որոշմամբ` Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:
Մանրամասներ՝ Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացման և գործի մասին. ՈՒՂԻՂ
Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ս.թ. հունվարի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված՝ «Ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին» վերտառությամբ հոդվածին։ Փաստաբանական խումբը հայտնել է, որ նյութում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։
Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ աճուրդի հանված «Գոլդեն փելեսի» համար գնորդ չի գտնվում, ինչպես եւ մենք կանխատեսել էինք դեռ ամիսներ առաջ: Հյուրանոցը մատնվել է անտերության, ճակատագիրն էլ խիստ անորոշ է:
Իրանի հարավ-արեւելքի Խուզեստանի նահանգում հունվարի 22-ին սպանվել է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը:
«Դուք մսխում եք ձեզ այստեղ բերած այդ մի մարդու քաղաքական ռեսուրսը». Գևորգ Գորգիսյանը՝ «Իմ քայլին»
Այսօր առավոտյան ԱԺ նախագահը նիստի ընթացքում կրկին միակողմանի սանկցիա կիրառեց (նախազգուշացում հայտարարեց) իմ նկատմամբ։
Ինչից է վախենում իշխանությունը՝ մերժելով քաղաքապետարանի կոռուպցիոն գործընթացն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը. ՈՒՂԻՂ
«Մենք կարող ենք ձիուն հասցնել այնտեղ, որ ունենա խմբակցություն». Համազասպ Դանիելյանը ԼՀԿ-ի պատգամավորի ելույթից հետո ասացվածք հիշեց
«Դուք վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին»
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 21-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շրջանակում գործընթացն իրականացնել արագացված ռեժիմով:
Զրույց քաղաքացու հետ. Ամանորյա պետական ծախսեր. Նիկոլ Փաշինյան
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է իննի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք:
Վրաստանում 85 տարեկան հասակում վախճանվել է նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան, որը կառավարությունը գլխավորել է նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կառավարման ժամանակներում։
Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը գիշերային ժամերին բողոքների նոր ալիք է առաջացրել Բեյրութում։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների շրջանակում որոշում է կայացվել ստեղծել վերլուծական վարչություն, որի պետ է նշանակվելու հարկայինի միակ կին ղեկավարը՝ Կարինե Ներսիսյանը, ով ներկայումս Հրազդանի հարկայինի պետն է։
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։ «Փաստինֆո»-ի հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ երեկվա տուրուդմփոցից հետո «Իմ քայլում» որոշել են չբավարարվել միայն «մանր-մունր» սանկցիաներ կիրառելով, ինչպիսին պատգամավորների մուտքը դահլիճ ժամանակավոր արգելելն է: Մեզ ասացին, որ քննարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որ քննեն ԲՀԿ-ական ըմբոստ պատգամավորների վարքագիծը եւ «պատժեն»:
Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: