Բաժիններ՝

Իսրայելի բանակը կսկսի տանկերի անձնակազմեր ձեավորել ընկերներից ու ազգականներից. Israel Hayom

Իսրայելի պաշտպանության բանակը զինվորական ծառայության աշնանային զորակոչի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերին, փորձնական տարբերակով կսկսի տանկերի անձնակազմեր ձեւավորել ընկերներից ու ազգականներից:

Դրա համար առաջիկա կիրակի օրը զինակոչիկների շարժական հեռախոսների վրա կուղարկվեն այն կայքի հղումներ, որտեղ նրանց կառաջարկվի նշել չորս ծանոթների, ընկերների կամ ազգականների, որոնց հետ նրանք կցանկանային անցնել բանակային ծառայությունը: Այդ մասին հայտնել է Israel Hayom թերթը:

«Օգոստոսի 26-ին բանակը սմս-հաղորդագրություններ կուղարկի 8 հազար այն պատանիների ու աղջիկների շարժական սարքերի վրա, որոնք բանակ են զորակոչվելու նոյեմբերին, առաջարկելով՝ հղմամբ անցնել նոր կայք, որը նրանց թույլ կտա միանալ զրահատանկային զորքերին եւ ծառայել ընկերների ու մերձավորների հետ միասին»,- գրում է հրատարակությունը: Նրա տեղեկատվության համաձայն, փորձնական նախագիծն առայժմ տարածվելու է միայն մարտական զորամասերի զորակոչիկների վրա:

Հինգ հազար պատանի զորակոչիկներ կկարողանան ընկերների հետ ծառայել միայն տանկային անձնակազմերում, իսկ 3 հազար աղջիկներ հնարավորություն կստանան ընկերուհիների եւ ընկերների հետ միասին ծառայություն անցնել բոլոր զորատեսակների մարտական ստորաբաժանումներում:

Իսրայելի օրենքների համաձայն, նրա բոլոր քաղաքացիները, ներառյալ կրկնակի քաղաքացիություն ունեցողները եւ այլ երկրներում ապրողները, 18 տարին լրանալուց հետո ծառայության են զորակոչվում բանակ: Տղամարդկանց համար ծառայության ժամկետը 36 ամիս է, կանանց համար՝ 24 ամիս: Մարտական զորամասերում ծառայություն անցնելու դեպքում տղամարդկանց համար դրա ժամկետը կրճատվում է մինչեւ 32 ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս