Մոսկվան և Անկարան ընդհանուր ջանքեր կներդնեն սիրիացի փասխտականներին վերադարձնելու համար. Լավրով

Ռուսաստանը եւ Թուրքիան ընդհանուր ջանքեր կներդնեն սիրիացի փասխտականներին հայրենիք վերադարձնելու համար, ինչը կօգնի այս երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 24-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլիի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Մոսկվան եւ Անկարան շահագրգռված են փոխգործակցելու այն հարցում, որը վերաբերում է անվտանգության պայմանների ստեղծմանը եւ հայրենիք Սիրիայի քաղաքացիների արժանավայել վերադարձին,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: – Ընդհանուր ջանքեր կներդնենք, որպեսզի այդ գործընթացներն օգնեն կայունացնելու իրադրությունը, օգնեն՝ լուծելու այն հարցերը, որոնք անհրաժեշտ են քաղաքական գործընթացն սկսելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս