Թուրք պատգամավոր. «Թուրքիայի համար շատ հուզիչ է մարդկանց մորթող-ուտողների գովաբանությունը»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Հուսեյն Այգունը մեկնաբանել է «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի  հայտարարությունը` թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։

Բաղդադին այդ գրառման մեջ նշել էր, որ ԱՄՆ-ն այժմ թույլ իրավիճակում է գտնվում և դրա վառ ապացույցն է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Բրանսոնի հետ կապված ճգնաժամը։ Վերջինիս պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել են։

Թուրք պատգամավորի կարծիքով՝ դրանով ալ Բաղդադին իր աջակցությունն է հայտնում Բրանսոնի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը։ Թուրքիան կտրականապես մերժում է Բրանսոնին ազատ արձակելու ԱՄՆ-ի պահանջները։

Թուրք նախկին պատգամավորը այդ գրառման մեջ նշել է.

«ԻՊ-ի առաջնորդ ալ Բաղդադին իր ձայնագրության մեջ գնահատում է Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ հարցում գովաբանում է Թուրքիայի դիրքորոշումը։ Մեզ համար շատ հուզիչ է տարատեսակ  ջիհադիստների, իսլամիստների և մարդկանց մորթող – ուտողների՝ վերջին շրջանում հատկապես բորբոքված «սերը» Թուրքիայի նկատմամբ»։

Yeniakit

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031