Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կրկին հանդիպելու են

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը մեկ շաբաթ հետո հանդիպելու են Մոսկվայում: Նկատենք, որ նախորդ շաբաթ Մոսկվայում Սերգեյ Շոյգուի հետ հանդիպում ունեցել էին Աքարը և Ֆիդանը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին օգոստոսի 24-ին հանդիպելու է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Շոյգուի և Աքարի հանդիպման ընթացքում քննարկվելու է սիրիական հարցը:

Հայտարարության մեջ ասվում է, որ թուրք-ռուսական համագործակցության վերաբերյալ նախորդ շաբաթ սկսված բազմակողմանի երկխոսությունը շարունակվելու է: Շոյգուն և Աքարը քննարկելու են  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում վերջին զարգացումները Սիրիայում:

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ Շոյգույի և Աքարի՝ օգոստոսի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած  հանդիպումը կառուցողական է եղել: Այդ հանդիպման ընթացքում հատուկ կարևորություն է տրվել Սիրիայում հումանիտար իրադրության կարգավորմանը սեղմ ժամկետում:

Demokrathaber

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031