ԱՄՆ-Ն օգնության ձեռք է մեկնում իր քաղաքացիներին, փոքր և մեծ բիզնեսին
Կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար ստորագրված $2,2 տրիլիոն աջակցության ակտը նախատեսում է օգնություն տրամադրել ինչպես անհատներին, այնպես էլ փոքր և մեծ բիզնեսին։
Ստորև ներկայացնում ենք տրվող օգնության հետ կապված մանրամասները։
✔Նախագահ Թրամփի կողմից ստորագրված 2,2 տրիլիոն աջակցության ակտով նախատեսվում է $1200 տրամադրել այն չափահասներին, ում եկամուտը տարեկան $75,000-ից քիչ է, գումարած ևս $500 յուրաքանչյուր երեխայի համար։ Որոշ ամերիկացիների, ում տարեկան եկամուտը $75,000-ից ավելի է, ևս կարող են ստանալ գումար, ստորև նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում։ Ամերիկացիների մեծ մասը գումարը կստանա ուղիղ դեպոզիտի միջոցով արդեն իսկ ապրիլին։ Փոստով ուղարկված վճարագրերի համար հնարավոր է ավելի շատ ժամանակ պահանջվի։
✔ Անհատները, ում տարեկան եկամուտը առանց նվազեցումների $75,000 է, կստանան $1200-ի վճարագիր։ Տարեկան մինչև $99,000 եկամուտ ունեցողների համար վճարագրի գումարը կկրճատվի՝ $75000-անցնող յուրաքանչյուր $100-ի համար կկրճատվի 5$ ։
✔ Ամուսնական զույգերը կստանան $2400-ի վճարագիր այն պարագայում, երբ նրանց տարեկան եկամուտը առանց նվազեցումների $150,000-ից պակաս է։ Կրճատված վճարագրեր կտրամադրվեն այն ամուսնացած զույգերին, որոնց եկամուտը չի գերազանցում $198,000-ը։ Ամուսնացած զույգերը նաև կստանան լրացուցիչ $500 մինչ 17 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար։
✔ Այն մարդիկ, որոնք փաստաթղթում իրենց ներկայացրել են որպես «տան գլուխ» (հիմնականում միայնակ ծնողները երեխաների հետ) կստանան $1200 վճարագիր, եթե իրենց տարեկան առանց նվազեցումների եկամուտը չի գերազանցում $112,500-ը։ Կրճատված վճարագրեր կտրամադրվեն մինչ $136,500-ի պարագայում։ Կտրամադրվի նաև լրացուցիչ $500 մինչև 17 տարեկան երեխաների համար։
Փոքր բիզնես
✔Փոքր բիզնեսի համար նախատեսված են արտակարգ դրամաշնորհներ և ներելի վարկային ծրագիր, որոնք կտրվեն այն ընկերություններին, որոնք ունեն 500 կամ ավելի քիչ աշխատողներ։
✔Արտակարգ դրամաշնորհներ․ օրինագիծը կտրամադրի $10 միլիարդ մինչև $10,000 արժեքով դրամաշնորհի համար, որպեսզի արտակարգ դրամական միջոցներ տրամադրվեն փոքր բիզնեսին՝ ծածկելու անմիջական գործառական ծախսերը։
✔Ներելի վարկային ծրագիր․ այս ծրագրով փոքր բիզնեսի կառավարման (SBA, պետական գործակալություն) համար կհատկացվի $350 միլիարդ՝ յուրաքանչյուր բիզնեսի համար մինչև $10 միլիոն վարկեր տրամադրելու համար: Այդ վարկի ցանկացած մասը, որն օգտագործվում էր աշխատողների աշխատավարձերը վճարելու, աշխատողներին գրանցված պահելու, կամ վարձավճարները, հիպոթեկային վարկերը և գոյություն ունեցող պարտքերը մարելու համար, կներվեն, այն պայմանով, որ աշխատողները մինչև հունիսի վերջ պահպանեն իրենց աշխատանքը։
✔ Եվս $17 միլիարդ է տրամադրվել SBA վարկեր վերցրած
փոքր բիզնեսների համար, որպեսզի վեց ամիս շարունակ մարվեն փոքր բիզնեսների այդ վարկերը։
Մեծ բիզնես
✔ Վարկեր և այլ գումարներ մեծ կորպորացիաների համար։ Այս ընկերությունները ստիպված կլինեն ետ մարել տրամադրված գումարները կառավարությանը և ենթակա են հանրային հրապարակման և այլ պահանջների:
✔ Ավիաընկերություններ. Մոտ $58 միլիարդ է հատկացված օգնելու ավիաընկերություններին աշխատանքը շարունակելու համար: Տրամադրվող գումարի մի մասը մի կողմ է դրվել՝ ժամավճարով և ամսական ֆիքսված աշխատավարձով աշխատողներին վճարելու համար։
✔Արժեթղթերի ետգնման արգելք։ Ցակացած ընկերության, որը ծրագրի շրջանակում վարկեր է ստանում, արգելվում է իրականացնել արժեթղթերի ետգնում տրամադրված վարկի ամբողջ ընթացքում գումարած ևս մեկ տարի։
✔ Հաշվետվության ներկայացման պահանջներ. Բոլոր վարկերը, դրանց պայմանները և կառավարության կողմից տրամադրված ցանկացած ներդրում կամ այլ օգնություն պետք է հրապարակվեն:
✔Թրամփի համար ոչ մի օգուտ. նախագահին, փոխնախագահին, կառավարության անդամներին և Կոնգրեսի անդամներին արգելվում է օգտվել կորպորացիաների համար նախատեսված գումարներից: Դա տարածվում է նաև «ամուսնու, երեխայի, փեսայի կամ հարսի» վրա:
ԱՄՆ-Ն օգնության ձեռք է մեկնում իր քաղաքացիներին, փոքր և մեծ բիզնեսինԿորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար…
Gepostet von Armenian Center for American Studies am Mittwoch, 1. April 2020