Արցախում ժողովրդավարության զարգացումը կարևոր է հարցի արդարացի կարգավորման, տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսակետից. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին շնորհակալություն հայտնեց Արցախի ժողովրդին՝ տեղի ունեցած համապետական ընտրություններ անցկացնելու համար՝ շեշտելով, որ Արցախում տեղի է ունեցել բարձր որակի ընտրություններ, ինչի մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները:
««Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին նախնական արդյուքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն՝ առաջին փուլով ավարտին հասցնելու համար: Այս փաստը, կարծում եմ, բավականին խոսուն է:
Նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մասնակցության աննախադեպ մեծ թիվը ևս բավականին խոսուն է՝ հատկապես, որ երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրել են ընդդիմադիր ուժերը: Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսակետից»,- խոսքը եզրափակեց Փաշինյանը: