Բաժիններ՝

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մեկ օրում 1300-ից ավելի մարդ է մահացել

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1374 մարդ, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում:

«Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ այս տվյալները տրամադրել է Ջ. Հոփքինսի համալսարանը: Աշխարհումվարակի բռնկումից ի վեր սա մեկ օրում գրանցված մահվան ամենաբարձր ցուցանիշն է:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման հետ կապված դիտարկվում է իրավիճակի վատթարացում: Այն առաջին տեղն է վարակվածների թվով: Վերջին տվյալներով երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 215 հազարը, մահացել է 4 հազար 500-ից ավելի մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930