
Չինաստան. միջազգային թռիչքները չեն գերազանցի շաբաթական 134-ը

Չինաստանում միջազգային թռիչքների քանակը մեկ շաբաթվա ընթացքում չի գերազանցի 134-ը:
«ՌԻԱ Նովոստի»-ին գրում է, որ այս մասին հայտարարել է այդ երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ Լյու Էրսյուեն: Նա նշել է, որ միջազգային թռիչքների զգալի կրճատումը նպատակ ունի կանխել վարակի ներթափանցումը:
Նա կարևոր է համարում միջազգային թռիչքների որոշ չափով պահպանումը, քանի որ երկրից դուրս մեծ թվով չինացիներ են գտնվում: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ արտերկրում գտնվող բազմաթիվ չինացիներ փորձում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենիք: Թեպետ դա ստեղծում է բարդություններ Չինաստանի իշխանությունների համար, որոնք կարողացան երկրի ներսում հաջողության հասնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Չինաստանում վերջին շրջանում գրանցում են միայն կորոնավիրուսի վարակվածության բերովի դեպքեր:
Ավելի վաղ նշվել էր, որ բերովի դեպքերի 90 տոկոսը Չինաստանի քաղաքացիներ են: Նրանցից շատերը, իմանալով, որ հիվանդ են, ռիսկի են ենթարկում իրենց առողջությունը և շրջապատի անվտանգությունը, որպեսզի վերադառնան հայրենիք: