
Անհարմար բան ստացվեց. Ի՞նչ նպատակով ընդունվեց հեռախոսով մարդկանց տեղորոշելու աղմկահարույց օրենքը

Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհարմար բան ստացվեց.
Մեր գործընկերներն ԱԺ-ում պնդում էին, որ հեռախոսով տեղորոշելու մասին օրենքը միայն նրա համար է, որ հեռախոսով տեղորոշեն մարդկանց գտնվելու վայրը և շփման շրջանակը վերջին 14 օրերի ընթացքում:
ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցեր է ուղղել Հայաստանում գործող երեք օպերատորնորին և ստացել պատասխաններ, որոնց համաձայն՝ օպերատորնորները պնդում են, որ անհնար է հեռախոսներով նման ճշգրտությամբ տեղորոշելը: Հիմա հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչ նպատակով ընդունվեց աղմկահարույց օրենքը: Կից տեղադրում եմ հարցման և պատասխանների նկարնրը»:
https://www.facebook.com/694884177249979/posts/3642626665809034/