Ռուսաստանի Օրեխովո-Զուևո քաղաքի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել
Ռուսաստանում Օրեխովո-Զուևո քաղաքում հինգ հարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել Գագարինի փողոցի թիվ 31 շենքում: Գործակալության տվյալներով՝ գազը պայթել է երրորդ հարկի բնակարանում: Շենքի երկրորդ մուտքը փլուզվել է երրորդից հինգերորդ հարկ: Հարևան մուտքերի բնակիչները տարհանվում են:
Պայթյունի պատճաները ճշտվում են: Հանձնարարվել է տուժածներին տեղափոխել ժամանակավոր բնակության վայրեր: