ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը. Yerkir.am

ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը
Երեկ՝ ապրիլի 2-ին, երբ ՀՀ-ն, Արցախը և ամբողջ հայությունը ոգեկոչում էին Ապրիլյան քառօրյայում ընկած մեր հերոսների հիշատակը, ՀՀ դատախազությունը հանդես եկավ աննախադեպ մի քայլով։

2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորան են մտնում ադրբեջանցիներ և բախում հրահրում։ Ադրբեջանցիներից մեկն ասել էր, որ իր եղբայրներից մեկը մահացել է Արցախի կռիվներում, ինքն էլ մասնակից է պատերազմին և, «հայերն ովքե՞ր են, որ գան ու լավ զգան այստեղ» ասելով, շարունակել ազգային հողի վրա իր բարձրագոչ ելույթները։ Դրանց ի պատասխան՝ հայերից մեկն ասել է, որ իրենք էլ հարազատներ ունեն կորցրած և ռուսական հողի վրա չարժե շահարկել դա։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվում է ռեստորանից դուրս հանել իրենց սանձարձակ պահող ադրբեջանցիներին։

Նույն օրը, ավելի ուշ ժամի, երբ հայ երիտասարդները փակում էին ռեստորանը, ադրբեջանցիները հետ են վերադառնում զինված, դանակահարում են հայերից մեկին, զենք պահում հայերի վրա, սակայն հայ երիտասարդները կարողանում են զենքը վերցնել ադրբեջանցիների ձեռքից, դրանով կրակել ադրբեջանցիներից մեկի վրա, ով մահանում է։ Դեպքից հետո երկու հայ երիտասարդները փախչում են, որոնցից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը ցօրս հայտնի չէ։

Միսաք Լազարյանի փաստաբան Արկադի Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը 2012 թվականից գտնվում է ՀՀ-ում և ՀՀ նախկին իշխանությունները, իմանալով ազգամիջյան հողի վրա կատարված այս դեպքի մասին, ի պատիվ իրենց, ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ ձերբակալելու Միսակ Լազարյանին։

«Երբ սպանության գործով ռուսները հարուցեցին քրեական գործ՝ Միսակ Լազարյանի և մյուս տղայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, բայց որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ՀՀ նախկին իշխանությունների օրոք իրավապահ մարմինները պարտավոր էին օրենքի տառին համապատասխան քայլեր ձեռնարկել, բայց չեն արել, որովհետև թասիբ ունեին՝ հաշվի առնելով, որ դեպքը կապված է ադրբեջանցու հետ» , – նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը հանցավոր հակումներ չունի, չի կրում քրեական ենթամշակույթ։

2019 թ., արդեն այս իշխանությունների օրոք, ԱԱԾ-ն տեղեկացնում է ռուսական կողմին՝ նշելով, որ Լազարյանը գտնվում է Հայաստանում, և, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է ստորագրությունը չհեռանալու մասին, «Միսակ Լազարյանին չեն կարող պահել ՀՀ-ում»։ Նման դեպքերում, ըստ փաստաբանի, ՌԴ իրավապահ մարմինները դիմում են դատարան՝ փոխարինելու խափանման միջոցը և պահանջում հետ ուղարկել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Լազարյանին։

Փաստաբան Գևորգյանն ասաց, որ մինչ օրս ապաստան ստանալու հարցին լուծում չի տրվել, սակայն ՀՀ դատախազությունը ցանկանում է նրան ամեն գնով կալանքի տակ պահել՝ հանձնելու նպատակով։

««Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով 3-6 ամիս տևում է այդ գործընթացը։ Այդ ընթացքում ՀՀ դատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ տղային կալանքի տակ պահի՝ այն դեպքում, երբ պաշտպանյալը երբեք չի խուսափել ներկայանալ, նրա բնակության վայրը հայտնի է, այդուհանդերձ, Միսակ Լազարյանին ձերբակալել են։ Սսկսած ձերբակալման պահից՝ ամեն բան ապօրինի է. ՌԴ քաղաքացի է, դատական լեզվին չտիրապետող անձի նկատմամբ հենց առաջին վայրկյանից պարտավոր էին թե՛ թարգմանիչ, թե՛ պաշտպան հրավիրեին։ Ես ներգրավվել եմ միայն ձերբակալման երրորդ օրը, հաջորդ օրը գնացել ենք դատարան, և կայացվել է 40 օրով կալանավորման որոշում», – նշեց Գևորգյանը։

Ապրիլի 2-ին դատախազությունը մտավ դատարան, պահանջեց որ երկու ամսով արդեն կալանավորեն, մինչ ՌԴ արտահանձնման հարցերը լուծեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս