Քաղաքական պատասխանատվության կիսում. Սամվել Բաբայանը և Արայիկ Հարությունյանն այսօր հուշագիր կստորագրեն
Մոտավորապես մեկ ժամ հետո «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև հուշագիր է ստորագրվելու: Այս մասին 168.am-ին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Թե ինչ է ենթադրում հուշագիրը, նա ասաց. «Այն, բնականաբար, ենթադրում է համագործակցության հուշագիր, քաղաքական պատասխանատվության կիսում: Մնացած մանրամասները պարզ կդառնան մեկ ժամից»:
Հավելենք, որ խոսակցություններ են շրջանառվում, թե Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար:
Հիշեցնենք, որ մոտ տասն օր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը և Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պայմանավորվել էին «Միասնական հայրենիքի» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձևaավորել աշխատանքային խումբ, որը կմշակեր երկուստեք ընդունելի և կիրառելի համագործակցության ծրագիր: