Բաժիններ՝

ԱՄՆ-ն Բրազիլիա է ուղարկում թոքերի արհեստական շնչառության հազար սարք

ԱՄՆ իշխանությունները Բրազիլիա կուղարկեն թոքերի արհեստական շնչառության հազար սարք՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Ռիա Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի հաղորդագրությունում:

«Ղեկավարությունը ԱՄՆ-ի ժողովրդի անունից Բրազիլիային կտրամադրի թոքերի արհեստական շնչառության հազար սարք, որպեսզի օգնենք երկրին բժշկական պարագաների կարիքների հարցում: ԱՄՆ-ն գնահատում է Բրազիլիայի կառավարության ջանքերը, և մոտ ապագայում կամրապնդվի մեր համագործակցությունը պաշտպանության ու առևտրի ոլորտում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակումներ է մտցրել այն օտրարերկրացիների համար, ովքեր վերջին 14 օրում եղել են Բրազիլիայում, որտեղ նկատվում է վարակվածների թվի զգալի աճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031