«Մեկ անգամ արդեն հորդորել էի պաշտոնյաներին հետ քաշել առաջին պլանից իրենց հանդգնագործ տիկնանց». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ անգամ արդեն հորդորել էի պաշտոնյաներին հետ քաշել առաջին պլանից իրենց հանդգնագործ տիկնանց:

Միգուցե ժամն է ուշ եղել, դրա համար է ԱԺ առաջին տիկինը սխալ հասկացել ՔԿ հաղորդագրության իմաստը, իսկ, եթե միտումնավոր է տարածում զրպարտությամբ համեմված նման անգրագիտություն, ապա առնվազն պետք է ցուցմունք տա այս գործով:

Այն, որ ձերբակալվածները ԶՊՄԿ աշխատակիցներ չեն, դա հաստատված փաստ է, իսկ թմրանյութը, որը հիշատակվում է տիկնոջ կողմից ոչ թէ ձերբակալվածների մոտ է հայտնաբերվել, այլ նրանց դեմ ցուցմունք տվողի:

Տիկին ամենագետ, կոչ եմ անում ինքներդ ձեզ զերծ պահել քրեական գործերի և առհասարակ ձեր տրամաբանությանը անհաս ցանկացած երևույթի նկատմամբ կենցաղային մակարդակի վերլուծություններ անելուց և հետևելով ձեր հարևանի խորհրդին հանգիստ նստեք տեղներդ ու զբաղվեք ձեր գործով»:

Մեկ անգամ արդեն հորդորել էի պաշտոնյաներին հետ քաշել առաջին պլանից իրենց հանդգնագործ տիկնանց:Միգուցե ժամն է ուշ եղել,…

Gepostet von Robert Hayrapetyan am Montag, 25. Mai 2020

 

Տեսանյութեր

Լրահոս