Սահմանապահ ոստիկանության երկու աշխատակից զոհվել եւ եւս ինը տուժել են Աֆղանստանի արեւելքի Նանգարհար նահանգի հսկիչ-անցակետերում «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
Հունվարից ի վեր աշխարհն ապրում է այլ օրակարգով, հարցերի այլ շրջանակով ու այլ մտահոգություններով: Միջազգային ողջ լրահոսը, օտարերկրյա պետությունների բարձրագույն իշխանության մարմինների քննարկումները, խորհրդակցությունները և որոշումների զգալի մասը նշվածների մասին է: Պետություններն անկախ դրանց կառուցակարգից սկսել են աշխատել համավարակի հաղթահարման, դրա հետևանքների չեզոքացման և պատճառած վնասների վերացման ուղղությամբ:
Մեկ մարդ ք նոր կորոնավիրուսով վարակվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի ճամբարում՝ Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում:
Վերաքննիչ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշման վերաբերյալ բողոքը. ՈՒՂԻՂ
Չնայած հուլիսի 1-ը՝ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին, այնուամենայնիվ, համավարակը չխանգարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շատ դատախազներ պարգեւատրվեն:
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը: Իշխող խմբակցության անհնազանդ պատգամավորների «սեւ ցուցակ» կազմելուց եւ իրավապահների՝ նրանց հետ կապված հանձնարարություններից հետո «Իմ քայլը» մեկ մարդու կուսակցություն է հիշեցնում, որտեղ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական նախագծերն ընդունվում են միաձայն:
Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցություն գլխավոր քարտուղար Իսմեթ Բյույուքաթամանը անդրադարձել է Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ քննադատություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Առնվազն 50 մարդ է զոհվել Մյանմայի հյուսիսի Կաչինի նիահանգում գտնվող նեֆրիտի հանքահորում:
Վրաստանում էլ հակառուսական քաղաքականությունը նույն ձեւով սկսվեց, սկզբից նախագահ Սաակաշվին ջանջիգյար էր Պուտինի հետ, հետո սկսեցին վատանալ հարաբարություները, Սաակաշվիլին Պուտինին ասում էր լիլիպուտին, հանել տվեց ռուսական բազաները, հետո պատրերազմ, հետո կորուստներ, գաղթականներ։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օմանի նավթի նախարարությունը գնորդներին ծանուցել է, որ 2020 թվականի սեպտեմբերին նավթի մատակարարումների ծրագիրը կնվազեցվի 10 տոկոսով, քանի որ սուլթանությունը լիովին կատարում է նավթի հանույթի կրճատման՝ ՕՊԷՔ+-ի համաձայնագրի պայմանները:
Չնայած շատ երկրների կառավարություններ դեռևս կողմ չեն միջազգային զբոսաշրջության ուղղությունների վերաբացմանը, այնուամենայնիվ, որոշ երկրներ մեղմացրել են սահմանափակումները և իրենց սահմանները բացել օտարերկրյա այցելուների համար:
Չինաստանը մտցնում է իր տարածքում մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներ որպես Վաշինգտոնի գործողության պատասխան քայլ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանն է։
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթը չէր տարբերվում Սադամ Հուսեյնի կամ Քադաֆիի ելույթներից, որոնք ժողովրդավարության մասին խոսում էին՝ որպես չարիքի:
Ճապոնիայի իշխանությունները հնարավոր են համարում երկրում արտակարգ դրության ռեժիմի կրկնական սահմանումը կորոնավիրուսով ախտահարվածների քանակի կտրուկ աճի դեպքում:
«Այստեղ ևս մեկ անգամ հաստատվում է այն թեզը, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլնի մասին պնդումներն աշխարհաքաղաքական բաղադրիչ ունեն։ Արևմուտքի ակնկալիքը հետևյալն է՝ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում, Արցախի հարցի շուտափույթ կարգավորում՝ բնական է, հայկական կողմի զիջումների տեսքով, ինչպես նաև տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացում»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հրաժարվելով ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքները, ընդամենը փորձեց խուսափել քրեական պատասխանատվությունից, ձեռքերը լվաց և հետ կանգնեց՝ այդ մասով պատասխանատվության ենթակվելու հարցը թողնելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Որպես աշխատանքից ստացված վարձատրության գումար՝ Արմավիրի մարզպետը 2018թ. ընդհանուր առմամբ երկու տարբեր տեղերի հանրագումարով հայտարարագրել է 6,539,068.00 ՀՀ դրամ գումար՝ համապատասխանաբար 1,692,020.00 և 4,847,048.00 դրամ: Չի նշվում, սակայն, թե դրանք ինչ աշխատանքներ են, և եթե կարող ենք ենթադրել, որ մեկը մարզպետարանից ստացած գումարն է, ապա անհասկանալի է՝ մյուսն ինչ աշխատանքի դիմաց է ստացել:
Մեկուկես ամսվա դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցկացրին Մնացականյան-Մամեդյարով մոտավորապես մեկ ժամ տևողությամբ հերթական տեսակոնֆերանսը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանդիպումներ են ունեցել քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացում նախատեսվող հաջորդ քայլերը:
Ուղիղ կապի մասին վերջին երկու տարվա ընթացքում տարբեր առիթներով խոսվել է: Դա չի ենթադրում առաջին դեմքերի կամ նույնիսկ պաշտպանական գերատեսչությունների առաջին դեմքերի միջև ուղիղ կապի ապահովում, խոսքը շատ ավելի ցածր օղակների կապի մասին է, որի «աշխատելու» մասին տարբեր պաշտոնյաներ ուղիղ կամ անուղղակի ձևով մինչև այս պահը հայտարարել են: Ես չեմ կարող ասել, թե այդ կապը որքան արդյունավետ է և ինչ նշանակություն ունի հրադադարի ռեժիմի պահպանման կամ ընդհանրապես հարաբերական խաղաղության ապահովման գործում, սակայն միջնորդները փաստեցին, որ այդ կապն առ այս պահը գործում է:
Սա հանցանք չի, սա դատվելու բան չի, բայց սա քաղաքական դեգրադացիայի ու քաղաքական վախճանի սկիզբն է։ Նիկոլ Փաշինյանի զինակիցները ասեղներով մտել են նրա քաղաքական հեղինակության երակը ու հարբեցողության մեջ են։ Պարո՛ն վարչապետ, ես գիտեմ, որ Ձեզ տեղեկանքներ են ուղարկում իմ ու այլ մարդկանց գրառումների վերաբերյալ և ուղարկում են մի քանի կառույցներից։ Հետևաբար հետայսու համողված եմ, որ Դուք տեղյակ եք սրա մասին։ Հանե՛ք այս մարդուն, որովհետև այն ինչ ինքն է անում՝ մտածողություն է, իսկ դա սաստելով կամ տուգանելով չեք փոխի, հանեք նրան իր այս կոմֆորտ կարգավիճակից ու ուղարկեք այտեղ, որտեղ կար մինչև 2018-ի ապրիլը, հակառակ պարագային ես սա ընկալելու եմ, որպես հովանավորչություն։ Չէ՞ որ Քոչարյանն էլ անձամբ փողոցներում լկտիություններ չէր անում»։
Մոտ ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան
Ղազախստանի կառավարությունն առաջարկում է երկրում հուլիսի 5-ից սահմանել երկշաբաթյա կարանտին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
«Մի քանի անգամ ընդդիմադիր գործունեության պատճառով հրավիրել են այս հիմնարկ, և գիտեմ իրենց ձեռագիրը, գիտեմ, որ իրենք, ի վերջո, միշտ քաղաքական ենթակայության տակ են գտնվում»,- ԱԱԾ-ի առջև լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է» ասույթը նոր միս ու արյուն ստացավ 2016թ․ հուլիսի վերջին Հայաստանում, երբ մի խումբ տեռորիստ մարդասպաններ, որոնք գրավել էին ՊՊԾ գունդը, սպանել էին ոստիկանների, պատանդներ էին պահել, այդ թվում՝ իրենց օգնության եկած բժիշկներին, թալանել էին բանկոմատ, իշխանություններին հանձնվելիս հանկարծ որոշեցին հայրենասիրական-հակառուսական տեքստեր արտասանել։
«Ես շատ զարմացա, որ արդեն կա այդ փաստաթուղթը, որ կարճվել է գործը և, հետևաբար, շատ տրամաբանական հարց առաջացավ, որ իմ թիմը երկար քննարկեց. էդ դեպքում՝ ես ինչի՞ եմ ներկայանում, եթե այն գործողությունը, որն իրականացվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից, հանցակազմի բացկայաության պատճառով կարճվել է: Այդ դեպքում ինչո՞ւ են ինձ հրավիրում, որ ասել եմ, թե գործիքակազմից պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանի այս հակասահմանադրական պահվածքի համար»:
Ես չեմ անվանելու ձեզ Պողոս, որովհետև դուք իմ համար Պողոս չեք։ Չնայած ձեր մեջ կան շերտեր, որոնց հետ ես մշտական կռիվ ունեմ ու հրաժարվում եմ հասկանալ նրանց իռացիոնալ ու քրոնիկ ատելության դինամիկան։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոսկվայում Բելառուսի դեսպանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձեւավորման եւ այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում: