Հուլիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արմեն Թավադյանի (նաեւ Ռոբերտ Քոչարյանի) պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը` ապրիլին:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տալու հույսով։
Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում…
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 137-ով՝ հասնելով 44 հազար 131-ի:
Եթե երկրներն առանց COVID-19-ի նախազգուշական միջոցների շարունակեն բացել իրենց սահմանները, ապա իրադրությունը կզարգանա վատագույն սցենարով։
Ճապոնիան բողոք է հայտնել Չինաստանին նրա նավերի՝ Սենկակու (չինական աանվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների շրջանում տարածքային ջրեր ներխուժելու պատճառով:
ԱՄՆ-ի իշխանությունները հուսով են, որ մինչեւ աշուն երկրում կլինեն կորոնավիրուսի շուրջ 40 – 50 միլիոն թեստերի կատարման հնարավորություններ:
Լոնդոնը քիչ հնարավորություններ ունի ՉԺՀ-ին խանգարելու, եթե Չինաստանի կառավարությունը խոչընդոտի Հոնկոնգի բնակիչների ուղեւորվելուն Մեծ Բրիտանիա:
Նոր քաղաքացիական պայմանագիրը (խոսքը կուսակցության մասին չէ, այլ սոցիալական երևույթի մասին է), որը կնքվելու է տարբեր սոցիալական խմբերի միջև, կարող է փակել պոպուլիստներին իշխանության տանող ճանապարհը: Իսկ պետական ինստիտուտները և նոր որակի իշխող վերնախավը կապահովեն դրա պրակտիկ իրականացումը: Հաջորդիվ մենք կխոսենք «ճանապարհային քարտեզի» մասին, որը նոր որակի քաղաքական վերնախավին իշխանության կբերի:
«Այս պահին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մշակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունները, և որևէ վերջնական որոշում այն հարցի հետ կապված, թե ինչ ձևաչափով է ներկայացված լինելու այդ ամբողջ պրոցեսը՝ նոր Սահմանադրության ընդունմա՞ն, թե՞ սահմանադրական փոփոխությունների կատարման, դեռևս վերջնական որոշման տեսքով արձանագրված չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց սահմանադրագետ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը:
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ հարցը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն է։
«Որևէ լուրջ ակնկալիք չունեմ, որ սրանց արդյունքում ինչ–որ փոփոխություններ կլինեն, և կարծում եմ, որ առանձնապես ակնկալիք պետք չէ ունենալ ոչ օնլայն շփումներից, ոչ էլ հանդիպումների ժամանակ, այնպես որ, առանձնապես սպասելիքներ չունեմ, որ այս հանդիպումներն էական փոփոխությունների կբերեն»,- ասաց Սարգսյանը։
Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վերանայման անհրաժեշտությանը։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
«Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին» արտահայտությունը, որն ասում է հայտնի դասական ֆիլմի ոչ պակաս դասական դերասանը, օրըստօրե հայաստանյան իրականության համար դառնում է դասագրքային ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյանը, ով դեռևս երկու տարի առաջ ՀՀ ամենապոպուլյար մարդն էր, այսօր շատ հանգիստ ու հաստատուն քայլերով դառնում է տոտալիտար կառավարիչ։
Ուղիղ երկու շաբաթ առաջ թուրքական մամուլում հայտնվեց մի գաղտնի փաստաթուղթ, համաձայն որի՝ Թուրքիան մշակել է ծրագիր հարձակվելու համար Հունաստանի և Հայաստանի վրա: Ընդորում, Հունաստանի վրա հարձակման ծրագիրը փաստաթղթավորված է եղել 2014 թվականին, իսկ Հայաստանի հարձակման վրա ծրագիրը պատրաստ էր դեռ… 2000 թվականին:
Այն քաղաքական պայքարը, որն այժմ գնում է իշխանության ու հասարակության լայն շերտերի միջև, դա հնի և նորի պայքար չէ, դա ես կանվանեի ազգային ազատագրական պայքար։
Հարցին՝ բազմիցս նշվել է, որ երկրում գրեթե բոլոր ոլորտներում իշխանությունները ձախողել են և ցանկություն էլ չունեն իրենց սխալներն ուղղելու, հետևաբար՝ այս ամենի դեմ ո՞վ պետք է պայքարի, Արման Աբովյանը պատասխանեց, որ միակ պայքարողը ժողովուրդն է: «Որևէ դեպքում չպետք է դուրս գալ իրավական սահմաններից, բաց դրա հետ մեկտեղ՝ պետք է իրականացնել բոլոր իրավական և քաղաքական քայլերը, որպեսզի երկրում իրավիճակը շտկվի։ Այն իրավիճակը, որն այսօր տիրում է երկրում, ցույց է տալիս իշխանության ոչ կոմպետենտությունը, ինքնավստահությունը»,- ընդգծեց Արման Աբովյանը։
«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը չհայտարարված այցով ժամանել են Լիբիա:
iravunk.am–ի աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Կայքի աղբյուրի խոսքով, հիմնական թեման եղել է ռուսաստանյան սահմանադրական փոփոխությունները:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը չցանկացավ գնահատականներ տալ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների գործունեությանը՝ համավարակի դեմ պայքարում։ Գնահատականներ չի տալիս, քանի որ, ըստ նրա՝ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր ռազմավարությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Ժան Կաստեկսին:
Քանի որ անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերևույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաև ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները և փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը…
Սահմանադրական դատարանի գրասենյակն ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների գործով հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարկն սկսվելուց հետո առաջին անգամ հրապարակորեն պաշտպանական դիմակ է կրել:
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:
«Բոլորդ էլ կհիշեք, թե այս տարի ինչ հիմքով չեղարկվեց մարտի 1-ի երթը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, երբ մարտի 1-ին առաջին վարակակիրը պաշտոնապես հայտարարվեց՝ նշելով, որ հետևելով Առողջապահության նախարարության հորդորին՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար՝ չեղարկում են մարտի 1-ի երթը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։