Մեր տեղեկություններով, դատական համակարգն իրենցով անելու «սրբազան» առաքելության շրջանակներում ջերմացել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ԲԴՀ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարաբերությունները: Նրանք միասնական են հանդես գալիս դատական համակարգում փոխատեղումների, սրան-նրան անցանկալի անձ հայտարարելու և այլ հարցերում:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, շեշտեց, որ հարցազրույցին արձագանքողներից մեկը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Մոսկվաբնակ հայտնի ռեժիսոր, վերջին ժամանակներում Հյաաստանում ռուսական մեդիայի ամենանշանակալից ու քննարկվող դեմքերից մեկի՝ Մարգարիտա Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանն իր Տելեգրամի ալիքում գրում է.
«Խայտառակություն է, երբ ոստիկանը, հաղթանդամ տղամարդը երիտասարդ կանանց, աղջիկների ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին, քանի որ դիմակ չեն կրել, սա կորոնավիրուսի դեմ պայքա՞ր է։ Կան իրավիճակներ, երբ ծառայողական պարտականությունների մեջ կարելի է մի փոքր թերանալ, բայց թույլ չտալ բարոյական սխալներ։ Ես չեմ հասկանում, այդ ոստիկանը, որը տուն է գնում, ի՞նչ խղճով է հաց ուտում, ի՞նչ խղճով է նայում իր երեխաներին, երբ մի երեխայի երիտասարդ մորը ենթարկում է տուգանքի դիմակ չկրելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սայաթ Շիրինյանը։
Հուժկու պայթյուն է տեղի ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում:
Նախարարության կայքում տեղադրված հայոց պատմության խայտառակ չափորոշիչներից հետո, մասնագիտական բոլոր իրավասու կենտրոններից խիստ բացասական կարծիք հայտնվեց, որ այդ չափորոշիչները խմբագրման ենթակա չեն, այլ պետք է մերժվեն, և ստեղծվի նորը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերին, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից այլ հարցերի:
Մեր ժողովրդի համար կրթության ոլորտը դարեր շարունակ եղել է կարևոր, առաջնահերթ ոլորտ, «կրթված մարդու» իդեալը մեր ազգային արժեքներից մեկն է եղել։ «Կրթություն» հաակացությունը առավել նշանակալից հասկացություններից է և սերտորեն կապված «մշակույթ» հասկացության հետ։ Սա այն դեպքն է, երբ ասում ենք կրթություն, հասկանում ենք բարձր, ներքին, ներդաշնակ հոգևոր ձգտում։ Կրթությունն անձի ձևավորման, զարգացման ու կայունացման բարդ պրոցես է, ձգտում դեպի բարոյականը, վեհը, ունիվերսալը, համընդհանուրը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների խումբն ավարտել է աշխատանքը Չինաստանում:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ինչպե՞ս կարելի է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհությունը փրկելու համար սուտ տարածել և ԱԳՆ-ի մակարդակով ասել, թե Վիեննա, Սանկտ Պետերբուրգ համաձայնություն չի էլ եղել։
Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթթին օգոստոսի 3-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել երկրի վարչապետ Հասան Դիաբին:
Ամերիկյան Porter հրթիռակիր Էմսինեցն օգոստոսի 3-ին սկսել է անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ Ուկրանիայի նավատորմի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների նավերի հետ համատեղ Sea Breeze – 2020 զորավարժություններից հետո: Sea Breeze – 2020 ուկրաինա-ամերիկյան զինավարժանքները Սեւ ծովի ջրատարածքում տեղի են ունեցել հուլիսի 20-ից մինչեւ 27-ը: Մասնակցությանը ներգրավված էին շուրջ 2 հազար մարդ ինը երկրներից, ավելի […]
Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել էին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը լայնամասշտաբ զորավարժության մասին, որը ներառելու է նաև Նախիջևանի տարածքը: Նախիջևանում դրանք կանցկացվեն օգոստոսի 1-5-ը:
«Նորաթուխ իշխանություններին և գործիչներին խորհուրդ կտայի Թուրքիան չճանաչելով, չիմանալով թուրքական ռազմավարությունը, հակահայկականությունը և պանթուրքիզմի պլանները՝ չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել՝ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա, թե՝ ոչ։ Եթե Թուրքիան չհարձակվի Հայաստանի վրա, ապա չի հարձակվի միայն մի պատճառով՝ 102-րդ ռազմաբազայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն խոսքին, թե Թուրքիան չի հարձակվի Հայաստանի վրա։
Մարդիկ դեռ չգիտեին, որ վարչապետ է դառնալու Փաշինյան Նիկոլը, նրանք պարզապես «դուխավորված», որ ոստիկանները իրենցն են, որ ոչ մի ուժ չկիրառվեց, ոչ մի զոհ չպահանջվեց, ելան ոտքի։ Հետո՝ տեսան, որ ինչ-որ բան էս աշխարհում սխալ է։
Այն, որ իշխող ուժի ներկայացուցիչները՝ նախարար, մարզպետ թե պատգամավոր, կամ ավելի վերին ու ստորին օղակի անձինք, խնդիր ունեն ոչ միայն՝ իրենց, այլև՝ իրենց ընտանիքի անդամներին զսպելու հարցում, այսօր, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ, բայց, որ մարդիկ մոռանում են իրենց ու իրենց ընտանիքի անդամների ոչ հեռավոր անցյալը, առնվազն տարակուսելի է:
«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների եւ քույրերի հիշատակը:
Իսրայելի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչների՝ պայթանյութ տեղադրելու փորձերը կանխելու մասին:
Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում հոդվածում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
Հնդկաստանի ցամաքային զորքերի հրամանատարության ներկայացուցիչները Չինաստանի զինվորականների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում պնդում են չինական զորքերի լիակատար եւ շուտափույթ հետքաշումն Արեւելյան Լադաքում փաստական վերահսկողության գծից:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև հայազգի ռուսաստանաբնակ լրագրող Մարգարիտա Սիմոնյանի վերջերս շրջանառված ֆեյսբուքյան գրառմանը՝ նախ նշելով դրանում տեղ գտած որոշ կետերի հետ իր որոշակի անհամաձայնությունը:
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարվել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և վարչապետի օգնական, Բադասյանի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանի հարաբերությունները:
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել ահաբեկչությանը դիմակայելու շուրջ:
Ովքե՞ր են կանգնած կրթության չափորոշիչների հետևում. քննարկում. ՈւՂԻՂ
Առնվազն 20 մարդ է զոհվել Ջելալաբադ քաղաքում՝ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոնում, բանտի վրա հարձակման հետեւանքով:
Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D) կոչ է արել Եվրոպական միությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։
Կորեայի Հանրապետությունում սաստիկ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանիքների զոհերի թիվը հասել է վեցի, եւս ութ մարդ համարվում է անհայտ կորած:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն օգոստոսի 3-ին գերազանցել է 18 միլիոնը:
Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանի՝ «Բարաքա»-ի գործարկման մասին: