Բաժիններ՝

Լիբանանի արտգործնախարարը պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել

Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթթին օգոստոսի 3-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել երկրի վարչապետ Հասան Դիաբին: «Ես պաշտոնաթողություն եմ խնդրել (կառավարության մոտ) այն բարենորոգումների իրականացման համար հաստատուն կամաքի բացակայության պատճառով, որոնք պահանջում են լիբանանցիները եւ միջազգային հանրակցությունը»,- մեջբերում է անում Al Mayadeen հեռուստաալքիքը Հիթթիի խոսքից վարչապետի հետ կայացած հանդիպումից հետո: Արտգործնախարարության ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ Լիբանանի կառավարությունը կվերանայի իր քաղաքականությունը մի շարք բնագավառներում:

Նրա խոսքով՝ հանրապետության հաջող զարգացման համար անհրաժեշտ են օրենքի գերակայություն, հաշվետվության ենթակայություն եւ թափանցիկություն, ինչպես նաեւ կառավարիչների կողմից երկրի ազգային շահերի հստակ պատկերացում: Ներկայիս կաբինետը կազմվել է հունվարի 21-ին եւ վստահության քվե ստացել փետրվարի 12-ին, այն հենվում է խորհրդարանական մեծամասնության աջակցության վրա, որի մեջ են մտնում պատգամավորներ շիաների «Հըզբոլլահ» կուսակցությունից: Կառավարությանն ընդդիմադիր սուննիների «Ալ Մուսթաքբալ» շարժումը, որը գլխավորում է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը պաշտոնաթող եղավ անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին իշխանության բարձրագույն ոլորտներում կոռուպցիայի դեմ բողոքների ալիքի ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս