Անկախ այն հանգամանքից, թե տվյալ քաղաքական իշխանությունն ինչ գաղափարական ուղղվածություն ունի և ինչ արժեհամակարգի կրող է, պետական համակարգի կայացման հարցում պետք է դրսևորի պրոֆեսիոնալ մոտեցում և առանցքային հարցերում ցույց տա սկզբունքայնություն։ Սա հատկապես վերաբերում է քաղաքական թիմին, քանի որ պետության մեջ իշխանության կիրառելիությունն իրականացվում է՝ պետական, իսկ տվյալ դեպքում՝ արդեն քաղաքական թիմի ճիշտ ու ռացիոնալ աշխատանքով։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Հայաստանին զենք վաճառելու քայլն ուղղված է երկրի ռազմական արդյունաբերությունը փրկելուն:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել բուժաշխատողներից և ուսուցիչներից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 795 հազարը:
Հարավային Կորեան ձերբակալել է կրոնական աղանդի առաջնորդին, որի ղեկավարած աղանդը կապված է երկրում կորոնավիրուսի ամենամեծ բռնկման հետ:
Ղազախստանում իրականացվել է մարդու առաջին պատվաստումը կորոնավիրուսի դեմ:
«Դեռևս վերջնական որոշում չենք կայացրել, սակայն արդեն տեղի է ունեցել տնօրինության նիստ, որի ժամանակ որոշվել է, որ պետք է հրավիրենք Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն այն խնդրի վրա, որի մասին բարձրաձայնել ենք։ Խնդիրն այն է, որ Լիլիթ Մկրտչյանը, որը «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող փորձագետների թիմի ղեկավարն է, հեղինակել է «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ ներկայացված է, թե ինչ չափորոշիչներով պետք է Հայաստանում և Թուրքիայում կազմվեն պատմության գրքերը։ Սա մտահոգիչ չէ՞»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից. Արցախի նախագահ:
Վիետնամը հուլիսի 31-ին արձանագրել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ծանոթացել եմ 2010թ․։ Նա անդամակցում էր «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժմանը և հենց միայն այդ բավական էր նրա նկատմամբ համակրանք ունենալու համար։ Հետագայում, իհարկե հաճախ չենք հանդիպել, բայց բավական ջերմ հարաբերություններ ենք ունեցել։ Երբ նա նախարար նշանակվեց , մտքումս ողջունեցի նշանակումը։ Առաջին մեծ հիասթափությունս եղավ անցյալ տարի, երբ նախարարը հանդիպեց հայագիտական ինստիտուտների և ամբիոնների ղեկավար-գիտնականների հետ։ Աչքի էր զարնում նախարարի մեծամտությունն ու քամհարանքը ներկաների նկատմամբ։ Արհամարհանքը նկատվում էր, նույնիսկ նախարարի նստելաոճից և հայացքից։
Եվրախորհուրդը թարմացրել է երկրների այն ցանկը, որով խորհուրդ է տրվում ԵՄ անդամ երկրներին վերացնել ուղևորությունների սահմանափակումները տվյալ երկրների քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հորդորում է Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հայերին զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար, ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։
Ներսից են մեր բանակի ու առաջին հերթին սպայակազմի համատարած վարկաբեկման հետևողական փորձերը, ներսից են մեր ռազմական հաջողությունների անտեսման, նսեմացման կամ նույնիսկ մերժման փորձերը, ներսից ու շատ բարձր մակարդակով է տոտալ գրոհը ազգային արժեհամակարգի դեմ, ներսից ու բարձր մակարդակով է հարձակումը լեզվի, մշակույթի, պատմության, եկեղեցու, հավատքի դեմ, դպրոցական ծրագրերի մեջ Հայ ու Հայոց եզրույթների դեմ:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը:
ՍԴ դատավորի աղմկահարույց թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ «Իմ քայլի» նախօրեի հանդիպումն անցել է «մարտեր՝ առանց կանոնների» ձեւաչափով։
Երեկ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կոորդինացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը։ Երեկ ԱԱԾ-ն նրան հրավիրել էր հարցաքննության՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է «թվային ֆինանսական ակտիվներ» և «թվային արժույթ» հասկացությունները, ինչպես նաև արգելում է կրիպտոարժույթի օգտագործումը Ռուսաստանում ՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման համար:
Միացյալ Նահանգները եւ Չինաստանը պետք է միասին աշխատեն կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում:
Ատլանտյան օվկիանոսում՝ Բահամայան կղզիների մոտ ձեւավորվել է Isaias փոթորիկը, վկայում են ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի՝ հուլիսի 31-ին հրապարակված տվյալները, կենտրոն, որի կենտրոնակայանը գտնվում է Մայամիում (Ֆլորիդայի նահա
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2020 թվականի երկրորդ եռամսյակում ոսկերչական իրերի գլոբալ պանջարկը նվազել է 53 տոկոսով՝ մինչեւ 251 տոննա աննախադեպ ցածր մակարդակ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձաետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է։
Հուլիսի 31-ին ամբողջ Թուրքիայից հազարավոր մուսուլմաններ 86 տարվա ընթացքում առաջին անգամ առավոտյան նամազի են այցելել Այա-Սոֆյայի մզկիթ՝ Ղուրբան-բայրամիի (արաբական ավանդույթով՝ Իդ-ալ-Ադհա) զոհաբերության տոնի կապակցությամբ:
«Եկեք՝ հետևողական լինենք մեր վերաբերմունքի մեջ: Հետևողական չլինելը դարձյալ գաղափարաբանական հիմքեր ունի: Մենք պետք է հասկանանք, որ ոչ մի առանձին դիտարկվող երևույթ այս դեպքում առանձին չէ. դա նեոլիբերալ գաղափարաբանության հսկա ճնշումն է հայ իրականության վրա, դրսևորվում է որոշ հասարակական կազմակերպությունների գործունեությամբ, չափորոշիչների տեսքով, պատահականորեն կարող է այս կամ այն պաշտոնյայի բերանից որևէ խոսք հնչել, բայց ես վստահ եմ, որ նրանք անձնական հարաբերությունների ժամանակ շատ էլ հարգալից են»,- նկատեց նա:
ԱՄՆ-ի Կապի դաշնային հանձնաժողովը (ԿԴՀ) Միացյալ Նահանգների Amazon ընկերությանը տվել է կապի սեփական արբանյակային համակարգի ստեղծման թույլտվություն՝ մեծ արագության ինտերնտ մուտքի ապահովման համար:
Ալիևի ասածներում նոր բան չկա. նրանք մշտապես ձգտել և այսօր էլ ձգտում են նվաճել Արցախը: Սա է նրանց հիմնական նպատակը՝ զենքով տիրել Հայոց երկրին, ինչն իրենք չեն էլ թաքցնում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ի մոտեցումներին, պիտի ասեմ հետևյալը. իմ կարծիքով՝ ժամանակն է, որ հայկական պետությունների միջև ռազմաքաղաքական դաշինք կնքվի: Այսինքն՝ որպես ճանաչման առաջին քայլ՝ սա պիտի լինի, որ հնարավորություն ստեղծվի, ընդհանուր առմամբ, երկու երկրների միջև իսկապես ստեղծվեն այնպիսի հարաբերություններ, որոնք ընդունված են միջազգային հարաբերություններում: Ես կարծում եմ, որ այս դեպքում ինչ-որ մի տեղ ՀՀ-ի քայլերը դիվանագիտական տեսանկյունից ավելի ամրապնդված կլինեն և արդարացված:
Այսպիսով, 90 միլիոն 240 հազար դրամ՝ 20 սփյուռքահայ մասնագետի համար, իսկ պարզ թվաբանությամբ՝ 100 մասնակցի համար գումարի չափը իմանալու համար բավարար է 90 միլիոն 240 հազար դրամը բազմապատկել 5-ով: Ստացվում է՝ 100 հոգու համար ՀՀ Կառավարությունը կծախսի 451.200.000 ՀՀ դրամ կամ մոտ կես միլիարդ դրամ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան եւ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիան հուլիսի 30-ին կստորագրեն COVID-19-ի հետ կապված հետազոտությունների համաձայնագիր:
Լեգիտիմությունը ցուցիչ է, որը ցույց է տալիս, թե տվյալ պահին որքան հեղինակություն ունի այս կամ այն քաղաքական կազմակերպությունը, կամ անձը։