ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ White Shorյa հանգստյան գոտուն շնորհվել է թերակղզու կարգավիճակ։
Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 3-ի երեկոյան մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում սիրիական կառավարական ուժերի դիրքերին:
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկեղծորեն, վաղուց արդեն այլևս դադարել եմ զարմանալ, երբ իշխող ուժի այս կամ այն պատգամավոր, սեփական անձի գոյության մասին հիշեցելու նպատակով գործածում է Գագիկ Ծառուկյանի անունը: Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ:
Գուրգեն Եղիազարյանը՝ կրթական նոր չափորոշիչների, կառավարության թերացումների մասին․ ՈՒՂԻՂ
Գահից հրաժարված Խուան Կառլոս Առաջինը, որը հայտարարել է Իսպանիայից հեռանալու որոշման մասին, արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում:
ՉԺՀ-ում պատրաստվել են «վատագույն սցանարի», երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը: Այդ մասին հայտնել է Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:
Ճապոնիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ազգային առաքելությունից բխող հանձնառությամբ ուշադրությամբ հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի հանրակրթության համակարգում որակական փոփոխություններ իրականացնելու գործընթացին։ Մեր ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների ու պատմական ժառանգության վերաբերյալ այս ծրագրային փոփոխություններն իրենց լրջագույն հետևանքները կարող են ունենալ ինչպես հայրենի, նույնպես սփյուռքի հայության համար։
Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ 168.am-ը հուլիսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրավոր հարցում էր ուղարկել։ Մասնավորապես հետաքրքվել էինք.
Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է։
Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ում մինչեւ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Իմ կարծիքով՝ դատարանակազմական փոփոխությանը հաջորդելու է կոռուպցիոն գործերով դատաքննության ժամկետների օրենսդրական կրճատումը, քանի որ գործերի քննությունը ձգձգելու համար իրավապահ համակարգից այսօր չեն դժգոհում միայն համակարգիչ ու սմարթֆոն չունեցողները: Հուսով եմ, որ չենք փոխառի Պաղեստինի տարբերակը՝ 10-օրյա դատաքննության ժամկետով:
«Ըստ մեր աղբյուրների՝ նիստը թեժ է լինելու, քանի որ նախատեսվում է վերջնական հստակեցնել, թե Սահմանադրական դատարանի դատավոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ինչպես պետք է քվեարկի խմբակցությունը: Բանն այն է, որ տարբեր պատգամավորներ խմբակցության ղեկավարությանն արդեն հայտնել են, թե դեմ են Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ու իրենք այդպես էլ քվեարկելու են:
Բուլղարիայի բժիշկները վերջին օրը երկրում արձանագրել են կորոնավիրոսով ախտահարման 204 դեպք՝ 85-ով ավելի, քան մեկ օր առաջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ:
Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Իսպանիայի` գահից հրաժարված թահավոր Խուան Կառլոս 1-ինը որդուն` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին հայտնել է երկիրը լքելու որոշման մասին:
168.am-ը թեմայի շուրջ զրուցել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հետ, հետաքրքրվել, թե որքանո՞վ է անհրաժեշտ այս նոր մոդելին անցնելը:
«Գիտե՞ք՝ թուրք պատմագրությունը որդեգրել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել, բայց այդ Ցեղասպանության համար մեղավոր են հենց իրենք՝ հայերը, որովհետև նրանք երախտամոռ են գտնվել օսմանյան կառավարության հանդեպ, չեն գնահատել նրա բարեհաճությունը, ապստամբություններ են կազմակերպել, ռուսական կողմնորոշում են որդեգրել, Առաջին աշխարհամարտի ընթացքում կամավորական ջոկատներ են կազմել և օգնել են մոսկովյան թշնամուն՝ գրավելու Օսմանյան կայսրության տարածքները: Եվ չափորոշչի հեղինակների այդ պնդումը, որ Ցեղասպանության նախօրեին մեր ազգային-ազատագրական պայքարը հստակ գնահատում են՝ որպես պետության վերականգնման փորձ, կներեք, բայց խնդրահարույց է: Ես այստեղ տեսնում եմ թուրքական տեսակետին տուրք տալու հետք»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Օգոստոսի 3-ին ոսկու գինը սակարաններում նորացրել է ռեկորդային առավելագույնը աշխարհի մի շարք տարածաշրջաններում ճգնաժամի վերսկսման երկյուղների ֆոնին, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին գնելու շուրջ, որը դեռ չի ստեղծվել:
Թուրքիայի նախագահի խոսնակը բացահայտել է տավուշյան սրացմանը հաջորդած Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի բովանդակությունը, ըստ էության, հաստատելով ավելի վաղ մամուլում և փորձագիտական հանրության շրջանում առկա կասկածները Թուրքիայի՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում որոշակի դերակատարություն ստանձնելու հավակնության վերաբերյալ։
Մի քանի բնութագրիչներ կան՝ տոտալ անվստահությունը, անամոթ քծնանքը, կամակատար, բայց ոչ կարող անձանց կարևոր պաշտոնների նշանակելը և այլն։ Սրանք բոլորը վկայում են իշխանության համակարգային խնդիրների և կազմաքանդվելու մեծ ռիսկերի մասին։
Թուրքիայի և Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունները Հայաստանի և չճանաչված Արցախի Հանրապետության (ԼՂԻՄ, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում) պարագծով՝ հրետանու և ավիացիայի մարտական կրակոցների կիրառմամբ, առնվազն մտավախություն են առաջացնում հուլիսի 12-ից ի վեր հայ-ադրբեջանական սահմանին մարմրող նոր ռազմական բախման ահագնացման վերաբերյալ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարությունը դեռևս ամիսներ առաջ պնդում էր, որ ռազմարդյունաբերության ոլորտում գրանցված հաջողությունները հիմք են ստեղծել զարգացնելու տեխնոլոգիատար և գիտատար ապառազինությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված համակարգեր, լազերային միջոցներ, ինժեներական տեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև կապի, օպտիկական և օպտիկաէլեկտրոնային սարքեր:
Իմքայլական պատգամավորների առասպելական գործուղումների, օրապահիկների ու արկածների հարցը մամուլում ու սոցցանցերում ժամանակ առ ժամանակ քննարկումների առիթ է դառնում: Նախկին իշխանության ներկայացուցիչները քննադատում են ներկայիս պատգամավորներին, թե բյուջեով գործուղումների համար հատկացված միջոցները գերազանցել են ու առիթ-անառիթ մեկնել գործուղման: Ներկայիս իշխանության ներկայացուցիչներն էլ հիշեցնում են նախկինների «վոյաժների» սիրահար եւ շոփոգոլիկ ներկայացուցիչների մասին: