Հարավային Կորեայում սաստիկ անձրեւների պատճառով վեց մարդ է զոհվել եւ ութն անհայտ կորել
Կորեայի Հանրապետությունում սաստիկ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանիքների զոհերի թիվը հասել է վեցի, եւս ութ մարդ համարվում է անհայտ կորած: Այդ մասին հայտնել է Տարերային աղետների, արտակարգ իրավիճակների եւ աղետների դեմ պայքարի կենտրոնական շտաբում:
Շտաբի տվյալներով՝ Կյոնգիդոյի եւ Չհունչհոն Փուքթոյի նահանգներում երեք մարդ է զոհվել գետերի վարարման հետեւանքով, եւս երեքը դարձել է սողանքների զոհ: Կորեայի Հանրապետության իշխանություններն օգոստոսի 2-ին երկրում հայտարարել են արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր՝ երրորդ մակարդակ: Սեուլի վարչակազմի կարգադրությամբ՝ փակված է երեւեկությունը մի շարք խճուղիներով եւ կամուրջներով՝ Հանգան գետի վարարման հետեւանքով դրանց ջրածածկման վտանգի պատճառով, համանման սահմանափակումներ են մտցվել մի շարք այլ տարածաշրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: