«Բաղրամյան 26» Տելեգրամ ալիքի ադմինիստրատորների մուտքը կարգելվի՞ Ռուսաստան
Մոսկվաբնակ հայտնի ռեժիսոր, վերջին ժամանակներում Հյաաստանում ռուսական մեդիայի ամենանշանակալից ու քննարկվող դեմքերից մեկի՝ Մարգարիտա Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանն իր Տելեգրամի ալիքում գրում է.
«Այսօր կգաղտնազերծենք «Բաղրամյան 26» ալիքը: Ներկայացնենք կայքի ադմինին՝ Ալեքսանյան Գոռ Հայկի, ծնված՝ 19.06.1990թ., հայ քաղաքական մեկնաբան, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի հետխորհրդային արտասահմանյան երկրների ամբիոնի նախկին ասպիրանտ: Տղային շտապ պետք է ուղարկել Հայաստան ու արգելել նրա՝ Ռուսաստան մուտքը 50 տարով: Թող մտածի»:
168.am-ի տեղեկություններով՝ կարգելափակվի նաև հայաստանյան հեղափոխական իշխանություններին սատարող և ընդդիմադիր քաղաքական ուժերի, ՀՀ նախկին իշխանությունների, եկեղեցու դեմ կեղծ տեղեկություններ շրջանառող, հակառուսական բովանդակություն տարածող այդ ալիքի հասանելիությունը ռուսալեզու ընթերցողներին:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ այն հովանավորում է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը, իսկ բովանդակային առումով կոորդինացնում է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: