Ռուստամ Բադասյանը, Ռուբեն Վարդազարյանը և աշխարհի «ամենաանկախ» դատական համակարգը

Մեր տեղեկություններով, դատական համակարգն իրենցով անելու «սրբազան» առաքելության շրջանակներում ջերմացել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ԲԴՀ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարաբերությունները: Նրանք միասնական են հանդես գալիս դատական համակարգում փոխատեղումների, սրան-նրան անցանկալի անձ հայտարարելու և այլ հարցերում:

Չնայած նախկինում եղած ջերմ հարաբերություններին, Վարդազարյան-Բադասյան զույգը դատավորների վերջին ընդհանուր ժողովին չի խորշել ցանկացած մեթոդով հեռացնել տարբեր հանձնաժողովներում իր թեկնածությունը առաջադրած Գագիկ Բեգլարյանի խնամու՝ Գագիկ Խանդանյանի, որդուն` Ռաֆայել Խանդանյանին, նորմալ դատավորի համարում ունեցող Տարոն Նազարյանին և այլն:

Ըստ շրջանառվող լուրերի՝ «սկզբունքային» Բադասյանը ցանկացած քայլ անելիս պարտադիր նշում է, որ այդպիսին է Փաշինյանի կամքը: Նա բոլոր մեթոդներով պայքարել է իր ուզած թեկնածուների համար, օրինակ, Գոռ Թորոսյանի, Հովիկ Շահնազարյանի, Նորա Կարապետյանի, Մերի Համբարձումյանի և այլոց դեպքերում: Դատական համակարգում խոսում են, որ նման բացահայտ, կոշտ ու տոտալ «կոնտռոլի» մեթոդներ երբեք չեն եղել: Ինչպես ասում են` մենք դեռ շատ ունենք անկախ դատական համակարգի հասնելու առումով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31