Աֆղանստանում բանտի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 20-ի. 1TV
Առնվազն 20 մարդ է զոհվել Ջելալաբադ քաղաքում՝ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոնում, բանտի վրա հարձակման հետեւանքով: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը տեղեկացրել էր միջադեպի հետեւանքով հինգ զոհվածների եւ 42 տուժածների մասին:
1TV-ի տվյալներով՝ մահապարտը պայթանյութով լի ավտոմոբլը պայթեցրել է Ջելալաբադի բանտի մոտ: Ինչպես հետագայում հայտնել է TOLOnews-ը, պայթյունի հետեւանքով զինյալներին հաջողվել է ներթափանցել շենքի ներս: Ընդհարումները շարունակվել են մինչեւ օգոստոսի 3-ի առավոտ, հինգ հարձակված զինյալներ ոչնչացվել են: Մի այլ, անունը չհայտնած աղյուրի խոսքով՝ գրոհի ժամանակ ուղղիչ հիմնարկությունից փորձել են փախչել 700 բանտարկյալներ եւ բռնվել են: Ջելալաբադում պայթյունը տեղի է ունեցել մահմեդական՝ Զոհի մատուցման տոնի (Իդ ալ Ադհա, Ղուրբան բայրամ թյուրքական ժողովուրդների մոտ) օրերին:
«Թալիբան» արմատական շարժումը եւ Աֆղանստանի կառավարությունը հանդես են եկել այդ շրջանում հրադադարի եռօրյա ռեժիմի պահպանման օգտին: Ինչպես նշել է 1TV հեռուստաալքը, Ջելալաբադում հարձակման պատասխանատվությունն ստանձնել է խմբավորումներից մեկը, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակարպության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: