ԱՀԿ-ի փորձագետների խումբն ավարտել է աշխատանքը Չինաստանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների խումբն ավարտել է աշխատանքը Չինաստանում: Այդ գործունեության արդյունքները հիմք կծառայեն հետագա հետազոտությունների համար՝ նպատակամիտված կորոնավիրուսի ծագման պարզաբամանը, որը հարուցում է COVID-19 հիվանդությունը, օգոստոսի 3-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

Գլխավոր տնօրենի խոսքով՝ այդ առաքելության արդյունքն է դարձել ԱՀԿ-ի եւ Չինաստանի փորձագետների կողմից «ԱՀԿ-ի ղեկավարած միջազգային խմբի հետազոտությունների եւ գործունեության ծրագրի մասին» փաստաթուղթը: Այդ խմբի մեջ կմտնեն փորձագետներ Չինաստանից եւ այլ երկրներից: ԱՀԿ-ի ղեկավարը հայտնել է, որ համաճարակաբանական հետազոտությունները կսկսվեն Ուհան քաղաքում: Դրանց նպատակը կլինի «վարակի պոտենցիալ աղբյուրի պարզումը COVID-19-ի վաղ դեպքերի ժամանակ:

«Վկայությունները եւ վարկածները, որոնք կառաջանան այդ աշխատանքի ընթացքում, հիմք կդնեն հետագա, երկարաժամկետ հետազոտությունների համար»,- նշել է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ այժմ աշխարհում մշակվում են կորոնավիրուսի դեմ մի շարք պատվաստանյութեր: Դրանցից որոշներն անցնում են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: «Մենք բոլորս հուսով ենք, որ կստանանք մի շարք արդյունավետ պատվաստանյութեր, որոնք կօգնեն կանխելու մարդկանց ախտահարումը»,- ասել է նա:- Սակայն այս պահին համադարման չկա, եւ այն կարող է երբեք չլինել»:

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից ճանաչվել համավարակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս